Հառիճի ընծայարան, վանական նշանավոր համալիր Շիրակի մարզում։ Հառիճը նաև եղել է գրչության կենտրոն։ VII դարից հայտնի է Հառիճի դպրոցը[1]։ Հայտնի է 1209թ. Մարգարեի ձեռքով գրված հնագույն ձեռագիր մի Ավետարան` լրացված, ծաղկած և կազմված Հառիճավանքում, որից միայն մի թերթ է հասել մեզ` հիշատակաարանի մասից։ Մեզ հասած հաջորդ ձեռագիրը 1219թ. է` գրված Աբասի որդի Գրիգորի առաջնորդության ժամանակ, երբ գրչության արվեստը ծաղկում էր Հառիճի դպրոցում։ Հետագա դարերում Հառիճի դպրոցի գործունեության մասին հավաստի տվյալներ չկան։ XIII դարի կեսերին մոնղոլ-թաթարական արշավանքների արդյունքում վանքն ամայության է մատնվել և ընդհատվել է դպրոցի գոծունեությունը։                                                                                                 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Թրբանճյան ընծայարան»
Տնօրեն

Տ.Նշան աբեղա Հմայակյան, Տ.Ղևոնդ աբեղա Սաղաթելյան

Տ.Վաչե աբեղա Մկրտչյան
Աշակերտներ35
ԴասարաններԺ/ ԺԱ/ ԺԲ/
Երկիր{{{2}}} Հայաստան

1850 թվականին Գյումրիում հիմնվել է Հառիճի վանական ընկերությունը։ Ընկերության հիմնադիրներն են եղել Տեր Պետրոսը, Աղաբեկ Տիգրանյանցը, Սահակ Սիմոնյանցը և այլ լուսավորյալ երիտասարդներ։ Երիտասարդներն իրենց առջև նպատակ էին դրել վերաբացելու դարեր առաջ փակված դպրոցը։ 1856 թվականի  նոյեմբերի 1-ին Հառիճավանքի դպրոցն սկսել է իր կանոնավոր գործունեությունը։ Որոշ պատմաբաններ այս փաստը ընդունում են որպես «դպրոցի երկրորդ վերածնունդ»։ 1869 թվականին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին, հյուրընկալվելով Հառիճավանքում, առաջարկում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացել բարձրագույն հոգևոր ուսումնական հաստատություն։ 1874 թվականին բացվել է Գևորգյան Ճեմարանը։

Հառիճավանքի դպրոցը իր գոյությունը շարունակել է մինչև 1917 թվականը՝ ունենալով  374 շրջանավարտ։ Ի թիվս այլ նշանավոր հայորդաց` այստեղ սովորել են Ավետիք Իսահակյանը, Երվանդ Տեր-Մինասյանը, Կարապետ Կոստանյանցը և ուրիշներ։ Կրթօջախի սաներից 63-ը դարձել են քահանա, 3-ը՝ վարդապետ։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո դպրոցի գործունեությունը դադարեցվել է։  

Ընծայարանի վերաբացումը

2012 թվականին Գևորգյան հոգևոր ճեմարանին կից` Հառիճավանքում, վերաբացվել է հոգևոր ընծայարան, որն անվանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Թրբանճյան ընծայարան»։ Ընծայարանն ունի ավագ դպրոցի կարգավիճակ։ 2012 թվականից ընծայարանը ղեկավարում է Տ.Նշան աբեղա Հմայակյանը։ 2017 թվականի մարտի 1-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի որոշմամբ ընծայարանի տեսուչ է նշանակվել Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը։ Այսօր ընծայարանն ունի ավելի քան 35 սան։                                                                           

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին. Վերցված է 2017-04-29-ին.