Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հառաջ (այլ կիրառումներ)

Հառաջ, գրական-հասարակական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1957-1970 թվականներին։ լրիվ անվանումը՝ «Մեր նշանաբանն է հառաջ», քաղաքական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1957-1964 թվականներին։ Արտոնատեր՝ Նեսիբ Նիմր։ Պատասխանատու տնօրեններ՝ Աբդալոս Հոշեյմի, Գասպար Տերտերյան։ Պատասխանատու խմբագիրներ՝ Գառնիկ Աբգարյան, Հովհաննես Աղպաշյան, Հարություն Մասեյան։

Հառաջ
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1957
ՀրատարակիչՆախլե Մութրան
ԵրկիրՀայաստան, Լիբանան

Գործունեությունը խմբագրել

Արտահայտել է Լիբանանի կոմունիստական կուսակցության և նրա հայ անդամների տեսակետները։ Լուսաբանել է արաբական երկրների ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը, Լիբանանի և Մերձավոր Արևելքի մյուս երկրների կոմունիստական կուսակցությունների գործունեությունը, միջազգային կոմունիստական շարժման հարցերը։ Մեծ տեղ է հատկացրել Լիբանանի ներքին կացությանն ու արտաքին հարաբերություններին։ Ներկայացրել է խորհրդահայ գրականության նվաճումները, տպագրել սփյուռքահայ գրողների գործեր, բանախոսություններ նրանց մասին։

Ծանոթացրել է ռուս դասական ու ժամանակակից գրողներին, գեղանկարչության, երաժշտության ասպարեզի նշանավոր հայ գործիչներին։ 1964 թվականին ունեցել է «Հառաջ-Գրական» շաբաթական հավելվածը (խմբագիրներ՝ Գ. Տերաերյան, Ա. Դարյան, Պ. Մինասյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։