Հաջի Մուհամեդ Չամկանի

Հաջի Մուհամեդ Չամկանի (արաբ․՝ حاجی‌محمد چمکنی‎‎, 1947, Պագման, Paghman, Kabul, Աֆղանստան - 2012[1], Քաբուլ, Աֆղանստան), Աֆղանստանի պետական գործիչ, խորհրդարանի ժողովրդական պալատի նախարար, սենատոր, Հեղափոխական խորհրդի նախագահի պաշտոնակատար, Ցեղերի բարձրագույն ջիրգայի կենտրոնային խորհրդի նախագահ։

Հաջի Մուհամեդ Չամկանի
Ծնվել է1947
ԾննդավայրՊագման, Paghman, Kabul, Աֆղանստան
Մահացել է2012[1]
Մահվան վայրՔաբուլ, Աֆղանստան
ՔաղաքացիությունFlag of Afghanistan (2004–2013).svg Աֆղանստան
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններChairman of the Revolutionary Council of Afghanistan?

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1947 թվականին, ծագումով աֆղան է` Պակտիա գավառից։ Նա փոքր հողատիրոջ որդի էր, նրա հայրն ուղիղ երկու հեկտար հող ուներ։ Հեղինակություն է վայելել աֆղանական ազգերի շրջանում, Զախիր Շահ թագավորի կառավարման ժամանակ եղել է ժողովրդական խորհրդարանի պալատի նախարար, հետո` սենատոր։ Համագործակցել է Բաբրակ Կարմալի ռեժիմի հետ, որը հիմնադրվել է Աֆղանստանում Խորհրդային բանակի օգնությամբ, բայց դրա հետ միաժամանակ Աֆղանստանի ժողովրդա-դեմոկրատական կազմակերպության (ԱԺԴԿ) անդամ չի եղել։

1986 թվականի հունվարից մինչև 1988 թվականի մայիսը եղել է Հեղափոխական խորհրդի (երկրի պետական կառավարման բարձրագույն օրգան) նախագահի տեղակալ։

1986-ից 1988 թվականները եղել է Բարձրագույն ցեղերի ջիրգայի կենտրոնական խորհրդի նախագահ (Աֆղանստանի ժողովրդայնության և ազգությունների նակարարությանը կից խորհրդատվական օրգան)։

1986 թվականի նոյեմբերից մինչև 1987 թվականի սեպտեմբեր, Բաբրակ Կարմալի` Հեղափոխական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո սկսել է կատարել նրա պարտականությունները։ Նաջիբուլայի` երկրի իրական առաջնորդ լինելու ժամանակ անվանական դեր է ունեցել. Նաջիբուլան ի վերջո պաշտոնապես ղեկավարել է Աֆղանստանը։

1987 թվականից Չամկանին դարձել է Աֆղանստանի ազգային հաշտեցման Բարձրագույն արտակարգ խորհրդի նախագահի տեղակալ։ Չամկանիի նշանակումը կապված էր աֆղանական ցեղերի` Աֆղանստանի ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հանդեպ հավատարմության ապահովելու ձգտմամբ, ինչպես նաև` նպատակ կար տպավորություն ստեղծել, թե իշխանությունն իրապես բաժանված է անկուսակցական քաղաքական գործիչների միջև։ Սակայն այս խնդիրները լուծել չի հաջողվել։

Երկիրը լքել է 1992 թվականին, երբ կաառվարության գլուխ են անցել մոջահեդները։

ԾանոթագրություններԽմբագրել

ՄատենագիտությունԽմբագրել

  • Աֆղանստան։ Կենսագրական հակիրրճ ուղեցույց, Մոսկվա, 2004 թվական։