Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանքավան (այլ կիրառումներ)

Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայր, հանքավայր, որ գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Հանքավան բնակավայրի մոտ։ Հայտնի էր դեռևս պատմական անցյալում։ Շահագործվել է XIX դարի սկզբներին։ Միջին ջերմաստիճանային ջրաջերմային հանքավայր է։ Երկրաբանական կառուցվածքում առկա է փոխակերպային թերթաքարերի ստվարաշերտը՝ կտրտված պալեոզոյան և երրորդական հասակի ներժայթուքներով։ Փոխակերպային թերթաքարերի, մարմարների և Հանքավանի ներժայթուք զանգվածի հյուսիսային հպատեղի երկարությամբ հետամտվում է էպիդոտ-նռնաքարային սկառների և եղջրաքարերի գոտին՝ երակիկացանավոր մոլիբդենիտ-քալկոպիրիտ-մագնետիտային հանքայնացմամբ։ Գլխավոր հանքաքարը միներալներն են մոլիբդենիտը, քալկոպիրիտը, գալենիտը, մագնետիտը ևն։ Հանքանյութերը պարունակում են նաև հազվագյուտ և ցրված տարրեր։ Տարածված են օքսիդացման զոնայի միներալներ։ Հանքավայրը կոնսերվացված է։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 235