Հանցավոր Պետերբուրգը

հեռուստասերիալ

«Հանցավոր Պետերբուրգը» (ռուս.՝ Бандитский Петербург), Անդրեյ Կոնստանտինովի 8 աշխատությունների («Փաստաբանը», «Դատավորը / Փաստաբանը 2», «Գողը / Լրագրող 2», «Հորինողը», «Սուտասանը / Հորինողը 2», «Կալանավորը», «Մենթ», «Աղբահանը») և այլ սցենարիստների 4 ուրիշ աշխատությունների հիման վրա նկարահանած ռուսական խուզարկուական հեռուստասերիալ։ Կազմված է 10 եթերաշրջանից, էկրաններին էր 2000-2007 թվականներին[1]։

Հանցավոր Պետերբուրգը
Ժանրդետեկտիվ հեռուստասերիալ, մելոդրամա և էքշն սերիալ
ՍտեղծողՎլադիմիր Բորտկո, Վլադիմիր Դոստալ, Անդրեյ Բենկենդորֆ, Vladislav Furmanov? և Andrey Bakonin?
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
Գլխավոր
դերերում
Եվգենի Սիդիխին, Ալեքսանդր Դոմոգարով, Լև Բորիսով, Mikhail Razumovsky?, Ալեքսանդր Ռոմանցով, Անդրեյ Տոլուբեև, Յան Ցապնի, Aleksandr Peskov?, Յուրի Իցկով, Դմիտրի Պևցով, Ալեքսեյ Սերեբրյակով, Olga Drozdova?, Աննա Սամոխինա, Կիրիլ Լավրով և Ռուդոլֆ Ֆուրմանով
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ
Էկրաններին էմայիսի 1, 2000-ից 2007
ՀեռուստաալիքՆՏՎ

Հեռուստասերիալի սկզբնական երկու մասերի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2000 թվականի մայիսին ռուսական ՆՏՎ հեռուստաալիքով։ Հետագայում բոլոր եթերաշրջանները հեռուստատեսությամբ բազմաթիվ անգամ հեռարձակվել են։ «Հանցավոր Պետերբուրգը» դարձել է ռուսական ամենահաջողակ և սիրված հեռուստասերիալներից մեկը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ««Հանցավոր Պետերբուրգը» սերիալը կազմված է հետևյալ մասերից՝ «Բարոնը», «Փաստաբանը», «Անտիբիոտիկի կործանումը», «Կալանավորը», «Օպերը», «Լրագրողը», «Վերաբաժանումը», «Տերմինալ», «Հոլանդական պասաժը», «Հատուցում» // «Ռոսիա» հեռուստաալիքի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել