Բացել գլխավոր ցանկը

Հանի Ռամզի (արաբ․՝ هاني رمزي‎‎, մարտի 10, 1969(1969-03-10)[1], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, ներկայումս` մարզիչ:

Football pictogram.svg
Հանի Ռամզի
Ramzyenppi.JPG
Քաղաքացիությունը Flag of Egypt.svg Եգիպտոս
Ծննդյան ամսաթիվ մարտի 10, 1969(1969-03-10)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Կահիրե, Եգիպտոս
Հասակ 185 սանտիմետր

Բովանդակություն

Ակումբային կարիերաԽմբագրել

Ծագումով ղպտիական ընտանիքից Հանի Ռամզին Կահիրեի «Ալ-Ահլի» ակումբի սան է: 1987 թվականից նա դարձել է «Ալ-Ահլի» թիմի հիմնական խաղացող: 1990-ին Ռամզին տեղափոխվել է շվեյցարական «Քսամաքս», որտեղ խաղալով կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, ստացել է Ժայռ մականունը: 1994 թվականի ամռանը Ռեմզին դարձել է Գերմանիայի Բունդեսլիգայի առաջին եգիպտացի ֆուտբոլիստը` 1.5 միլիոն դոլարով միանալով «Վերդեր» ակումբին, ինչն այդ ժամանակ տրանսֆերի ռեկորդային գումար է եղել եգիպտացի ֆուտբոլիստների համար:

1998 թվականի Աֆրիկյան երկրների գավաթից հետո Ռամզին պայմանագիր է կնքել գերմանական «Կայզերսլաուտերն»-ի հետ: Լինելով հիմնական կազմի խաղացող` Ռամզին, 2003 թվականի ապրիլին ծնկի վնասվածք ստանալով, ստիպված էր պայմանագրի ժամկետի լրանալուց երկու տարի առաջ դուրս մնալ խաղադաշտից: 2005 թվականին նա տեղափոխվել է Երկրորդ Բունդեսլիգայի Սաարբրյուքեն ակումբ, որտեղ ավարտել է ֆուտբոլիստի իր կարիերան:

Միջազգային կարիերաԽմբագրել

Հանի Ռամզին ընդգրկվել է Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում 1990 թվականի աշխարհի առաջնության ժամանակ: Մրցաշարում Եգիպտոսի հավաքականի 3 խաղերից Ռամզին մասնակցել է բոլոր 3-ին և խաղացել է առանց փոխարինման: Դրանք էին խմբային փուլի հանդիպումները Նիդերլանդների, Իռլանդիայի և Անգլիայի ազգային հավաքականների դեմ[2] :

ՁեռքբերումներԽմբագրել

«Ալ-Ահլի»
  • Եգիպտոսի չեմպիոն (1): 1988/89
  • Եգիպտոսի գավաթի գավաթակիր (1): 1988/89
  • Աֆրո-ասիական գավաթի գավաթակիր (1): 1988
«Վեդեր»
  • Գերմանիայի սուպերգավաթի գավաթակիր (1): 1994
Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքական
  • Արաբական ազգերի լիգայի գավաթակիր (1): 1992
  • Աֆրիկացի չեմպիոն (1): 1998 թ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել