Հանթեր Դուեն
Հանթեր Դուեն (անգլ.՝ Hunter Doohan, հունվարի 19, 1994, Fort Smith, Արկանզաս, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Ձերդ գերազանցություն» (2020) և «Ուենսդեյ» (2022) հեռուստասերիալներում կատարած դերերի շնորհիվ։
Հանթեր Դուեն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 19, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Fort Smith, Արկանզաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան |
IMDb։ | ID 5547023 |
Կյանք և կարիերա խմբագրել
Ծնվել է Արկանզաս նահանգի Ֆորթ Սմիթ քաղաքում[1]։ Ավագ դպրոցում հետաքրքրվել է դերասանական արվեստով և թատերական նախագծերով[2], ավագ դպրոցն ավարտելուց հետո Լոս Անջելեսում ինտերնիշիփի հնարավորություն է ստացել Elizabeth Barnes Casting ընկերությունում[1], մինչ ներկայիս աշխատանքին անցնելը՝ աշխատել է ետնաբեմում, որպես մատուցող և էքսկուրսավար Universal Studios-ում[3], միաժամանակ սովոել է դերասանական արվեստ և անցել է մի շարք լսումներ[1]։
Դուհանի առաջին մեծ դերը եղել է Ուորեն Քեյվի կերպարը, որը Աարոն Փոլի կերպարի երիտասարդ տարբերակն է «Apple TV+»-ով հեռարձակվող «Ասել ճշմարտություն» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում։ 2020 թվականին հիմնական դեր է ունեցել «Ձերդ գերազանցություն» քրեական դրամայում, որտեղ կատարել է Ադամ Դեսիատոյի դերը[4]։ 2022 թվականին կատարել է Թայլեր Գալպինի դերը Նեթֆլիքսի «Ուենսդեյ» հեռուստասերիալում[5]։
Անձնական կյանք խմբագրել
Ավստրալացի թենիս խաղացող Փիթեր Դուենի որդին է։ Մինչև 2022 թվականի հունիսը ամուսնացած է եղել պրոդյուսեր Ֆայլդեր Ջեվեթի հետ[6]։
Ֆիլմագրություն խմբագրել
Հեռուստատեսություն խմբագրել
Տարի | Անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|
2015 | Coffee House-ի քրոնիկոններ | Օուեն | Էպիզոդ՝ «Բանտային խայծ» |
2015 | Հաճախորդների այլ ցուցակ | Լիմոնադ մարդ | Էպիզոդ՝ «Պատասխանատու Բիանկա» |
2018 | Վայրի արևմուտքի աշխարհը | Կոնֆեդերացիայի սքաութ | Էպիզոդ՝ «Առաքինություն և հարստություն» |
2019 | Վարժեցրածները | Մեթ ռայան | Էպիզոդ՝ «Եղիր Մայքի նման» |
2019 | Ասել ճշմարտությունը | Դեռահաս Ոորեն | 8 էպիզոդ |
2019 | Ինչ/եթե | Թայլեր | Էպիզոդ՝ «Ինչ ուրվականներ» |
2020 | Ձերդ գերազանցություն | Ադամ Դեսիատո | 10 էպիզոդ |
2022 | Ուենսդեյ | Թայլեր Գալփին | 8 էպիզոդ |
Ֆիլմ խմբագրել
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2018 | Ձայնային հարված | Բեն Բոյլս |
2019 | Այնտեղ, որտեղ մենք կանհայտանանք | Իվան |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Q&A Corner: Hunter Doohan». Film Frenzy. 2020 թ․ հունիսի 11. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «The Hunter's Path». DAMAN. 2021 թ․ մարտի 2. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Scheetz, Cameron (2022 թ․ նոյեմբերի 27). «Hunter Doohan on 'Wednesday,' the TV show that changed his life, and his dream daddy co-star». Queerty. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Hunter Doohan plays Adam in Your Honor». PopBuzz (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ November 24, Samantha Highfill; EST, 2022 at 11:00 AM. «'Wednesday' star Hunter Doohan talks Tyler's 'dark secret'». EW.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Prance, Sam (2022 թ․ դեկտեմբերի 16). «Wednesday's Hunter Doohan reveals he met his husband on Tinder». PopBuzz. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.