Հանգման խնդիր Նախադասության երկրորդական անդամ բայական անդամի լրացում, անուղղակի խնդիր։ Հանգման անուղղակի խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է գործողությունը։

Հանգման անուղղակի խնդրի արտահայտությունը խմբագրել

Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ, ինչի՞/ն/, ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞, ու՞մ հանդեպ, ինչի՞ հանդեպ, ու՞մ հետ հարցերին[1]։ Արտահայտվում է ՝

  • սեռական- տրական հոլովով՝ Մենք պատրաստ ենք հարցերին։
  • սեռական- տրական հոլովով և մի շարք կապերով/ընդդեմ, հանդեպ, հետ , վրա/․ Ես քեզ հետ համամիտ եմ։ Դու անհոգ նայեցիր ինձ վրա։
  • վրա, հետ կապերով և ստացական հոդով՝ Հետդ չեմ խոսում։

Այլ կիրառություններ խմբագրել

Հանգման խնդիրը լրացնում է չեզոք սեռի բայերին, մի շարք բաղադրյալ ստորոգյալների, երբեմն զգացական ձայնարկությունների/ ամո՜թ, վա՜յ, թու՜/, որոշ վերաբերականների/ երանի՜, ափսո՜ս, ավա՜ղ/․ Երանի՜հոգով հարուստներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․ զաքարյան, Յու․ Ավետիսյան, Շարահյուսություն, Երևան, 2009, էջ 67

Աղբյուրներ խմբագրել

  • Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 298-299։