Հանան Ալ Հրուբ

պաղեստինցի մանկավարժ

Հանան Ալ Հրուբ (մարտի 6, 1972(1972-03-06)[1][2], Dheisheh, Bethlehem Governorate, Հորդանան գետի արևմտյան ափ), պաղեստինցի մանկավարժ, որը 2016 թվականին դարձել է Global Teacher Prize-ի երկրորդ հաղթողը։

Հանան Ալ Հրուբ
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1972(1972-03-06)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրDheisheh, Bethlehem Governorate, Հորդանան գետի արևմտյան ափ
Քաղաքացիություն Պաղեստին[3]
ԿրթությունAl-Quds Open University?
Մասնագիտությունուսուցչուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Hanan Al Hroub Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Հանան Ալ Հրուբն աջակցում է բռնության ենթարկված երեխաներին[4]։ Նա մեծացել է պաղեստինյան փախստականների ճամբարում[5], որտեղ նա բռնության է ենթարկվել, իսկ նրա երեխաները կրակոցներից վնասվածքներ են ստացել։ Դասավանդում է պաղեստինցի փախստական երեխաներին, և նրա կարգախոսն է՝ «Ոչ բռնությանը»։ Նա օգտագործում է մասնագիտացված մոտեցում, որը խաղի օգտագործմամբ նպատակ ունի լուծելու բռնությունն ու լարվածությունը։ Այդ մեթոդը մանրամասնորեն ներկայացված է նրա «Մենք խաղում ենք և սովորում» գրքում։ Հանան Ալ Հրուբը պատմում է, որ երբ սկսեց դասավանդել, «բռնությունները, որ երեխաները տեսնում էին փողոցում, իրենց հետ տանում էին դասարան», բայց մի քանի ամիս հետո նրանց վարքը և վերաբերմունքը կտրուկ բարելավվեցին[6]։

Global Teacher Prize խմբագրել

2016 թվականի մարտին Հանան Ալ Հրուբը դարձել է Global Teacher Prize-ի երկրորդ հաղթողը ($1 միլիոն)[7][8][9][10]։ Մրցանակն առաջադրել է Վարքի հիմնադրամի Գլոբալ կրթություն և հմտությունները ֆորումը[11]։ 2015 թվականին այս մրցանակին է արժանացել ամերիկացի ուսուցիչ Նենսի Աթվելը։

Ընտանիք խմբագրել

Հանան Ալ Հրուբը 5 երեխա ունի։ Նրա երկվորյակ դուստրերը իրավաբաններ են, մյուս աղջիկներից մեկը հաշվապահ է, մյուսը՝ խոհարար, որդին պատրաստվում է ճարտարապետ դառնալ[12]։

Նրա ամուսինը՝ Օմարը, 10 տարի անց է կացրել Իսրայելի բանտում՝ որպես 1980 թվականին Հեբրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մեղսակից, որի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Օմար Ալ Հրուբը եղել է քիմիկոս, և ռումբերի պատրաստման համար քիմիական նյութեր է տրամադրել[13][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.globalteacherprizechile.cl/como-ensena-la-mejor-profesora-del-mundo-conoce-los-metodos-de-hanan-al-hroub/
  2. 2,0 2,1 http://www.elperiodicomediterraneo.com/noticias/castellon/hanan-al-hroub-en-aula-es-importante-crear-entorno-paz-alumno_1138639.html
  3. 3,0 3,1 Winner 2016 - The Global Teacher Prize
  4. «Palestinian teacher wins global prize worth $1m». the Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  5. «Ex-refugee wins $1m global teacher prize». BBC News. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  6. «'Enrichment, not learning': World Teacher of the Year». Journal of Middle Eastern Politics and Policy. 2016 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  7. «Hanan al-Hroub, Palestinian Refugee and 'World's Best Teacher'». Fanack Chronicle. 2016 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  8. «Hanan Al Hroub - The Global Teacher Prize». The Global Teacher Prize. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  9. «Papa Francesco premia Hanan al-Hroub, la maestra che insegna la non violenza». LaStampa.it. 2016 թ․ մարտի 13. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  10. «Hanan Al Hroub - Palestinian teacher wins $1 million Global Teacher Prize». The Global Teacher Prize. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  11. «Mohammed bin Rashid presents Palestinian teacher Hanan Al Hroub with US$1 million Global Teacher Prize | WAM». Wam.ae. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  12. Sherwood, Harriet (2016 թ․ մարտի 18). «Palestinian Global Teacher victor: 'My students are the true prize winners'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  13. Ahren, Raphael (2016 թ․ մարտի 31). «Husband of Palestinian who won 'world's best teacher' served time for terror». The Times of Israel. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  14. «Husband of Palestinian teacher who won nonviolence prize participated in terror attack | Jewish Telegraphic Agency». Jta.org. 2016 թ․ մարտի 31. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.