Հայ տպագրության տարեգիրք

պարբերական

«Հայ տպագրության տարեգիրք», ազգային մատենագիտության ցանկերի ժողովածու։ Հայաստանի ազգային գրապալատի հրատարակություն։

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1925 թվականից (մինչև 1995-ը՝ «Տպագրության տարեգիր») Երևանում՝ պրակներով։ Ներկայացնում է տվյալ ժամանակահատվածում գրապալատի ստացած՝ Հայաստանում և Սփյուռքում լույս տեսած պարբերական և ոչ պարբերական հրատարակությունների, ինչպես նաև համաշխարհային մամուլում Հայաստանի և հայ ժողովրդի մասին հրապարակված հոդվածների մատենագիտությունը։

Ներառում է «Գրքի տարեգիրքը» (1925 թվականից), «Ամսագրային հոդվածների տարեգիրքը» (1939 թվականից), «Լրագրային հոդվածների տարեգիրքը» (1949 թվականից), «Գրախոսությունների տարեգիրքը», «Նոտագրական հրատարակությունների տարեգիրքը» (երկուսն էլ՝ 1951 թվականից), «Սփյուռքահայ մամուլի տարեգիրքը», «Ատենախոսությունների տարեգիրքը» (երկուսն էլ՝ 1995 թվականից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։