Հայ ժողովրդի ջարդերը (աշխատություն)
Հայ ժողովրդի ջարդերը, Գաղտնի տեղեկագիր, գերմանացի նշանավոր հասարակական գործիչ, արևելագետ, հոգևորական Յոհաննես Լեփսիուսի աշխատությունը հայոց ցեղասպանության մասին։
Հայ ժողովրդի ջարդերը գերմ.՝ Der Todesgang des armenischen Volkes: Bericht über das Schicksal des armenischen Volkes in der Türkei während des Weltkrieges | |
---|---|
Հեղինակ | Յոհաննես Լեփսիուս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Լեզու | հայերեն |
Էջեր | 264 (հայերեն) |
Հրատարակման տարեթիվ | 1919 |
Հրատարակում հայերեն | 2003 |
ԳՄԴ | 63.3(2Հ) |
OCLC | 64421110 |
Թվային տարբերակ | de.wikisource.org կայքում (գերմ.)] |
Բովանդակություն
խմբագրելԼեփսիուսը սույն աշխատության մեջ առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում եղած տարբեր պետությունների դեսպանների, հյուպատոսների տեղեկագրերի, ականատեսների վկայությունների և իր դիտարկումների ու ուսումնասիրությունների հիման վրա մեծ ցավով նկարագրում է երիտթուրքերի կողմից կազմակերպված հայ ժողովրդի տեղահանությունները արևելյան և արևմտյան Անատոլիայից, Կիլիկիայից, Միջագետքից և մեկուկես միլիոն հայերի կոտորածները 1915 թվականի ընթացքում։
1919 թվականին աշխատությունը գերմաներենից արևմտահայերեն է թարգմանել Միքայել Շամտանջյանը, Կոստանդնուպոլսում։ Արևմտահայերենից արևելահայ գրական հայերենի է վերածել և գերմաներեն բնագրի հետ համեմատել է Ժորա Թոսունյանը[1]։