«Հայ ընտանիք», բարոյական, գիտակրթական, դպրոցական պատկերազարդ ամսագիր։ Վենետիկի Մխիթարյան միաբանության հրատարակություն։

Հայ ընտանիք
Տեսակպարբերական
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել է1969
ՀիմնադիրՄխիթարյան միաբանություն
ԳրասենյակՎենետիկ, Իտալիա
Լուծարվել է1985

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1969-1985 թվականներին Վենետիկում. փոխարինել է «Մխիթարյան ընտանիք» (1947-1967, 1960-1962 թվականներին կոչվել է «Ընտանիք») ամսագրին։ Խմբագիրներ՝ Վահան Հովհաննիսյան, Հակոբ Չենթեյան, Մեսրոպ Ճանաշյան, Տաճատ Յարդմյան, Պողոս Լևոն Զեքիյան, Հարություն Պզտիկյան։

Լուսաբանել է սփյուռքահայ դպրոցների և Մխիթարյան վարժարանների առօրյան, տպագրել է սաների և հայ բանաստեղծների արձակ ու չափածո գործեր, ժողովրդական զրույցներ ու ավանդություններ, նյութեր՝ աշխարհի գիտական նորությունների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։