Հայ դրամագիտական հանդես

Հայ դրամագիտական հանդես, եռամսյա պարբերական։ ԱՄՆհայ դրամագիտական ընկերակցության օրգան։ Լույս է տեսնում 1975 թվականից, Փիքո Ռիվերայում (Կալիֆոռնիա)։ Խմբագիր՝ Ե. Ներսեսյան։ Նյութերը (հայերեն և անգլերեն) նվիրված են հայկական դրամների ստեղծման պատմությանը, դրանց նկարագրությանը և շրջանառության ոլորտներին, Տիգրան Բ Մեծի շրջանի Հայաստանի, անտիկ աշխարհի և Բյուզանդական կայսրության դրամական համակարգերին, Հայաստանի տարածքում հատված այլ պետությունների դրամներին։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։