Հայ գյուղական նվագարանային երաժշտություն

Հայ գյուղական նվագարանային երաժշտություևը բնույթով մոտ է երգայինին, ընդգրկում է սազի, բլուլի և դուդուկի նվագակցությամբ երգեր։ Առավել գործածական են փողային նվագարանները, որոնցով կատարվում են հովվական, հանդարտ-երգային եղանակներ, աշխույժ պարային, ավանդ, ծիսական (հարսանեկան, հուղարկավորության, ուխտագնացության, արևածագը դիմավորող և այլն) նվագներ, նաև զանազան երգեր, ավանդ, պարեղանակներ՝ «Երանգի», «Մարալի», «Ունաբի», «Ետ ու առաջ», «Շորոր» (Կարնո, Մշո և այլն)։ Լարային նվագարաններից ընդունված էր սազը։ Քաղաքային մշակույթի ազդեցությամբ՝ գյուղ, նվագարանների շարքը համալրել են նաև այլ նվագարաններ։ Հայկական գեղջկ. երաժշտությանը բնորոշ է սակավաթիվ հնչյուններով առավել խոր արտահայտչականություն դրսևորելու սկզբունքը (օրինակ՝ «Գարուն ա», «Կուժն առա ելա սարը» և այլն)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։