Հայ ավետարանական քոլեջ, երկսեռ երկրորդական վարժարան։ Հիմնվել է 1923 թվականին։ Մինչև 1933 թվականը կոչվել է Հայ մանչերու ավետարանական բարձրագույն վարժարան, 1933-1950 թվականներին՝ Հայուհյաց ամերիկյան վարժարանի հետ միանալուց հետո՝ Հայ ավետարանական երկսեռ բարձրագույն վարժարան։ 1943 թվականից Բեյրութի հայ ավետարանական առաջին Եկեղեցու սեփականությունն է։

Հայ ավետարանական քոլեջ
Տեսակքոլեջ
Հիմնադրված է1923
ՏնօրենԶավեն Մպղյան
Աշակերտներ106
Երկիր Լիբանան
ՏեղագրությունԲեյրութ

1952 թվականին փոխադրվել է այժմյան վայրը՝ Բեյրութի Քանթարի թաղամասի Մեքսիք փողոց։ 1961 թվականից հետևում է Լիբանանյան բակալորիայի պետական ծրագրին։ 1971 թվականին օժտվել է սեփական, նորակառույց «Եփրեմ և Մարթա Փիլիպոսյան» շենքով։ Առ այսօր տվել է ավելի քան 1500 շրջանավարտ։ Մինչև 1975 թվականի քաղաքացիական պատերազմի բռնկումը համարվել է Լիբանանի լավագույն հայկական դպրոցներից։ 1974-1975 թվականներին ունեցել է 794 աշակերտ։ Պատերազմի տարիներին քանիցս ենթարկվել է ավերածության։

Բեյրութի արևմտյան, հիմնականում մահմեդականաբնակ թաղամասերի հայաթափման հետևանքով զգալիորեն նվազել է աշակերտության թիվը։ 2002 թվականին ուներ միայն 106 աշակերտ։ Ոաման տևողությունը 12 տարի է՝ նախակրթական, միջնակարգ և երկրորդական բաժիններով։ Ունի մանկամսուր և մանկապարտեզ։ Դպրոցում գործում են աշակերտական ակումբներ, հրատարակվում աշակերտական մի շարք պարբերաթերթեր։ Ունի հարուստ գրադարան՝ շուրջ 20 հազար հատոր։ Տնօրենն է Զավեն Մպղյանը (1967 թվականից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։