Հայ ազգային հիմնադրամ
Հայ ազգային հիմնադրամ (Եգիպտոս), հիմնվել է 1942 թվականին Կահիրեում՝ Ռամկավար ազատական կուսակցության մի խումբ անդամների և համակիրների (Վ. Թեքեյան, Է. Փափազյան, Լ. Կոկանյան և այլոց) նախաձեռնությամբ։ Կոչված էր օժանդակելու հայ մշակութային կենտրոնների ստեղծմանը, նպաստելու հայ մամուլի զարգացմանը, հայ երիտասարդների պատրաստմանը ուսուցչական, հրապարակախոսական և եկեղեցական գործունեության համար։ Հաստատության միջոցներով հրատարակվում է հայագիտական գրականություն, լույս է ընծայվում «Արև» օրաթերթը։
Հայ ազգային հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | հիմնադրամ |
Երկիր | Եգիպտոս |
Հիմնադրված | 1942 |
Գլխադասային գրասենյակ | Կահիրե, Եգիպտոս |
Հիմնադիր | Վարդան Թեքեյան |