«Հայ Կեդրոն», ամսագիր։ Լույս է տեսել 1932—1970 թվականներին, Բուենոս Այրեսում՝ հայերեն։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձության պաշտոնաթերթ։ Խմբագիրներ՝ Իսրայել Արսլան, Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյան, Հարություն վարդապետ Մուշյան, Սիոն արքեպիսկոպոս Մանուկյան, Բաբկեն արքեպիսկոպոս Ապատյան։ Հրատարակել է կրոնաբարոյական, մշակութային նյութեր, անդրադարձել թեմական անցուդարձերին։ Հրատարակել է հոգաբարձության հաշվետվությունները, գաղութի պատմության մասին նյութեր։ 1991—1992 թվականներին «Հայ Կեդրոն» երեք անթվակիր համարներ լույս են տեսել իսպաներեն՝ նվիրված Հայաստանին և նրա հետ կապված իրադարձություններին։ 1997 թվականին սկսել է վերահրատարակվել՝ հիմնականում իսպաներեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։