Հայ-սինգապուրյան հարաբերություններ

Հայ-սինգապուրյան հարաբերությունները երկկողմ արտաքին հարաբերություններ են երկու երկրների՝ Հայաստանի և Սինգապուրի միջև։ Երկու երկրներից ոչ մի երկրում մշտական դեսպան չկա, սակայն Չինաստանում Հայաստանի դեսպանությունը հավատարմագրվել է Սինգապուրում։ Սինգապուրը Հայաստանում ներկայացուցչություն չունի։

Հայ-սինգապուրյան հարաբերություններ
Սինգապուր և Հայաստան

Սինգապուր

Հայաստան

2012 թվականի փետրվարին երկու երկրների վարչապետները հանդիպել են Սինգապուրում և խորհրդակցել երկու երկրների միջև տնտեսական և մշակութային ազգակցությունն ընդլայնման մասին հարցերը, ինչպես նաև քննարկել են իրենց երկրներում տեղի ունեցող զարգացումները[1]։

Հայերը Սինգապուրում

խմբագրել

Հայերը Սինգապուրում հաստատվել են դեևս 18-րդ դարի վերջից։ Նրանք Սինգապուր են գաղթել հիմնականում Մալակկայից, Հնդկաստանից, Նոր Ջուղայից։ 1835 թվականին Սինգապուրում կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին[2], որը դասվում է երկրի նշանավոր պատմական հուշարձանների շարքին։ Հայազգի նշանավոր ծաղկաբույծը՝ Ագնես Հովակիմը, հայտնաբերել է խոլորձի այն տեսակը, որը այժմ համարվում է Սինգապուրի պետական խորհրդանիշը։ Հայ համայնքի ներքին կյանքը կազմակերպել է Ազգային ժողովը։ Այժմ Սինգապուրում բնակվում է 100 հայ[3]։ Սինգապուրում կա նաև հայկական փողոց։ 2019 թվականին հայտարարվել է նաև, որ Սինգապուրի հայ համայնքը կունենա իր հոգևոր հովիվը[4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Singapore, Armenia reaffirm bilateral relations». Channelnewsasia.com. 2012 թ․ փետրվարի 28. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
  2. «Армянская церковь». thesingaporetravel.info. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 22․08․2020-ին.
  3. «Սինգապուրի հայկական եկեղեցու հավատացյալները թույլ չեն տա, որ այն անհետանա». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2021-12-07-ին. Վերցված է 22․08․2020-ին.
  4. «Առաջիկայում Սինգապուրի հայ համայնքը կունենա իր հոգեւոր հովիվը. Գարեբին Բ-ն ընդունել է Սինգապուրի վարչապետին (ֆոտո)». news.am. Վերցված է 22․08․2020-ին.

Ընթերցանության համար

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել