Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ագնես Ջոաքիմ (Աշխեն Հովակիմյան)[1][2] ապրիլի 7, 1854(1854-04-07), Սինգապուր - հուլիսի 2, 1899(1899-07-02), Սինգապուր), հայկական ծագումով անգլիացի և սինգապուրցի գիտնական-այգեգործ։ Ստացել է խոլորձի «Միսս Ջոաքիմի Վանդա» հանրահայտ տեսակը, որը համարվում է Սինգապուրի խորհրդանիշը։

Ագնես Ջոաքիմ
Ծնվել էապրիլի 7, 1854(1854-04-07)
Սինգապուր
Մահացել էհուլիսի 2, 1899(1899-07-02) (45 տարեկան)
Սինգապուր
բնական մահով
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունգիտնական և այգեգործ
Գործունեության ոլորտայգեգործություն
Պարգևներ
 Agnes Joaquim Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ագնեսը ծնվել է Սինգապուրում, 1854 թվականի ապրիլի 7-ին, Բարսեղ և Ուրելիա Ջոաքիմների (Հովակիմյաններ) հարուստ ընտանիքում։ Նրանք ունեին տասնմեկ երեխա. Ագնեսը դուստրերից ավագն էր և ընտանիքի երկրորդ երեխան։ Ագնեսի հայրը՝ Բարսեղը, եղել է առևտրային գործակալ Սինգապուրում։ Նա եղել է հայտնի բարեգործ, ունեցել է զգալի սեփականություն և ներդրումներ, որոնք, 1872 թվականին նրա հանկարծակի մահից հետո, անցան ամբողջ ընտանիքին։ Մայրը՝ Ուրելիան, զբաղվել է այգեգործությամբ։ Ագնեսի մորական պապը՝ Եսայի Զաքարիան, եղել է Սինգապուրի առևտրային պալատի առաջին անդամներից մեկը, ինչպես նաև տեղի հայ համայնքի ղեկավարը։

 
Սինգապուրի խորհրդանիշ «Միսս Ջոաքիմի Վանդա» խոլորձը

Ագնեսը, ինչպես և նրա մայրը, հետաքրքրվում էր այգեգործությամբ և եղել է հայ համայնքի ակտիվ անդամ[1]։ Նա խոլորձներ էր աճեցնում Tanjong pagar-ի իրենց ընտանեկան կալվածքի այգում։ Ամեն տարի մասնակցելով ծաղկի ցուցահանդեսների՝ Ագնեսը հավաքել էր պարգևների տպավորիչ հավաքածու։ Ընդամենը 1893-1895 թվականներին սինգապուրյան ամենամյա երեք ցուցահանդեսներում նա ընդհանուր առմամբ նվաճել է քսանյոթ առաջին և տասնհինգ երկրորդ մրցանակ։ Իսկ փառքի Ագնեսն արժանացավ 1899 թվականին, երբ ծաղկի ցուցահանդեսում ներկայացրեց իր աճեցրած այն խոլորձը, որը հետագայում ստացավ ստեղծողի անունը՝ «Միսս Ջոաքիմի Վանդա»։

1947 թվականին այդ ծաղիկն ընտրվեց երկրի Առաջադիմական կուսակցության խորհրդանիշ, իսկ 1981 թվականին՝ ազգային ծաղիկ, ողջ Սինգապուրի խորհրդանիշ[3]։

 
Ագնես Ջոաքիմի գերեզմանաքարը

Նույն 1899 թվականին, պարգևատրման արարողությունից երեք ամիս անց մահացավ քաղցկեղից տառապող Ագնեսը։ Նա թաղված է եղել Bukit Timah գերեզմանոցում, իսկ XX դարի կեսերին նրա գերեզմանաքարը թաղման վայրից տեղափոխվեց հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու[1] բակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Michael Mukunthan Agnes Joaquim Արխիվացված 2013-10-23 Wayback Machine
  2. «The Vanda Miss Joaquim Orchid». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  3. История армян Сингапура и Малайзии
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես Ջոաքիմ» հոդվածին։