Հայ-նիդերլանդական հարաբերություններ

Հայ-նիդերլանդական հարաբերություններ (հոլ.՝ De Armeens-Nederlandse betrekkingen), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև։

Հայ-նիդերլանդական հարաբերություններ
Հայաստան և Նիդերլանդներ

Հայաստան

Նիդերլանդներ

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 30-ին[1]։ Հայաստանը և Նիդերլանդները Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության անդամներ են։

Պատմություն խմբագրել

Հայաստանի և Նիդերլանդների արտաքին հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն։ Չնայած այս հանգամանքի՝ Երևանում չի գործում Նիդերլանդների դեսպանատուն։

ՀՀ քաղաքացիները Նիդերլանդների կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) կարող են դիմել Վրաստանում Նիդերլանդների կամ Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն։

2013 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախն (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։ 2000 թվականի հուլիսի 7-ին Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել Ռոբերտ Հանս Զիկը (նստավայրը` Հիլվերսում

2011 թվականի փետրվարի 8-ին Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։

Հայոց ցեղասպանության ճանաչում խմբագրել

Նիդերլանդներ խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2004թ.[3]։

Դեսպանություններ խմբագրել

Հայաստան խմբագրել

Նիդերլանդներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նիդերլանդներ - Երկկողմ հարաբերություններ - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն». www.mfa.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. «Նիդերլանդների Թագավորության դեսպանություն - Թբիլիսի, Վրաստան». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. Netherlands Parliament Resolution, դեկտեմբեր 21, 2004
  4. «Embassy of the French Republic in Armenia - Embassy.am». www.embassy.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. «NETHERLANDS EMBASSY IN YEREVAN, ARMENIA».