Հայ-լիբանանյան հարաբերություններ
Հայ-լիբանանյան հարաբերություններ, դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Լիբանանի միջև։ Վերջինս Հայոց ցեղասպանությունը ճանաչած Արաբական պետությունների լիգայի առաջին անդամն է։
Լիբանան |
Հայաստան |
Հայաստանի դերը Երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ խմբագրել
2006 թվականին՝ Երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ, Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան. փոխանցվել են դեղամիջոցներ և առաջին օգնության միջոցներ[1]։
Հայոց ցեղասպանության ճանաչում խմբագրել
2000 թվականի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Լիբանանը դարձել է առաջին արաբախոս երկիրը, որը ճանաչել է այն[2]։
Մշակութային հարաբերություններ խմբագրել
Լիբանանում հայ համայնքը մի քանի քաղաքական կուսակցություն ունի։ ՀՅԴ-ն Լիբանանի խոշորագույն հայկական կուսակցությունն է, որը ներկայումս ընդգրկված է կառավարության և «Մարտի 8» կոալիցիայի կազմում։ Սակայն կան նաև կուսակցություններ, որոնք աջակցում են ընդդիմադիր «Մարտի 14» կոալիցիային։ Երկրների միջև վիզային ռեժիմ չի սահմանվել։
Լիբանանում գործում են տասնյակ հայկական դպրոցներ, համալսարաններ, մանկապարտեզներ և տարբեր հաստատություններ։ Բեյրութի հայաշատ թաղամասերից մեկը Բուրջ Համուդն է․ երկրի բնակչության թվով երկրորդ ազգությունը հենց հայերն են։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել Լիբանանին». PanARMENIAN.Net. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Страны, признавшие геноцид армян 1915 - 1923 гг. в Османской Турции». РИА Новости (ռուսերեն). 20100305T1539. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.