Հայ-թաթարական ընդհարումներ (1905-1906, Բանանց)

Հայ-թաթարական ընդհարումներ 1905-1906թթ. Բանանց (նաև՝ հայ-թուրքական ընդհարումներ Բանանցում), հայ-թաթարական (թուրքական) զինված հակամարտություն Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Բանանց բնակավայրի տարածքում, որը տեղի է ունեցել 1905-1906 թվականներին։ Այն ուղեկցվել է խաղաղ բնակչության ջարդերով և ունեցվածքի թալանով։ Հանդիսանում է 1905 թվականին Բաքվի‎, Երևանի‎, Թիֆլիսի‎, Ելիզավետպոլի նահանգներում‎ սկսված հայ-թաթարական ընդհարումների մաս[1][2]։

Հայ-թաթարական ընդհարումներ 1905-1906թթ. Բանանց
Թվական 19051906
Վայր Ցարական Ռուսաստան, Ելիզավետպոլի նահանգ,
Բանանց
Պատճառ Հայերի բնաջնջում և թալան
Արդյունք Բանանց գյուղի մի շարք բնակիչների սպանություն
բնակչության նյութական վնաս
Հակառակորդներ
Հայեր Թուրքեր
Ռազմական կորուստներ
Բանանց գյուղի մի շարք բնակիչների սպանություն, հայերի ունեցվածքի թալան և ոչնչացում Անհայտ

Հայ-թաթարական ընդհարումների ամբողջ ընթացքում թուրք-թաթարական ուժերը այդպես էլ չեն կարողանում հարձակվել Բանանց գյուղի վրա՝ սահմանափակվելով բնակավայրի մոտակայքում դարանակալման գործողություններով, ինչի հետևանքով հայկական կողմը ունեցել է մարդկային և նյութական կորուստներ։ Բանանցի հայերից շատերը մասնակցել են նաև հայկական այլ բնակավայրերի պաշտպանությանն ու թուրքական գյուղերի նկատմամբ պատժիչ գործողություններին[1][2]։

1906 թվականի մարտի 16-ին թուրքերը սպանել են հովիվ Կարապետ Բալյանցին, նրա երկու որդիներին ու եղբորորդուն, որոնցից 9 տարեկան երեխային մորթել են, իսկ մնացածին գնդակահարել։ Նրանք գյուղի մոտակայքում արածեցնելիս են եղել իրենց 65 գլուխ տավարը[1][2]։

1906 թվականի մայիսի 16-ին Բանանցի մրգատու այգիներում թուրքերը դարանակալել և սպանել են 34-ամյա Զաքար Շահմուրադյանցին[1]։

Նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև 1906 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-թաթարները դարանակալել և անտառի միջից գնդակահարել են բանանցեցի մի երիտասարդի, ով եղբոր հետ գնալիս է եղել Քարհատ գյուղ[1][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RAA գիտական ուսումնասիրություններ(չաշխատող հղում), Գիրք Զ։ Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.) Արխիվացված 2019-04-01 Wayback Machine, (անգլ.) Արխիվացված 2021-01-12 Wayback Machine
  2. 2,0 2,1 2,2 «Մշակ», 1906, N 63, էջ 1։
  3. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 227, ց. 1, գ. 381, թ. 5