Հայրո Ուլկինակու (Hajro Ulqinaku, ապրիլի 3, 1938(1938-04-03), Ուլցին, Չեռնոգորիա), Չեռնոգորիայում ապրող ալբան գրող[1]։

Հայրո Ուլկինակու
Ծնվել էապրիլի 3, 1938(1938-04-03) (85 տարեկան)
ԾննդավայրՈւլցին, Չեռնոգորիա
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Ալբանիա
ԿրթությունՊրիշտինայի համալսարան և Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ

Կենսագրություն խմբագրել

Հայրո Ուլկինակուն ծնվել է 1938 թվականի մայիսի 3-ին Չեռնոգորիայի Ուլցին քաղաքում, ալբանական ընտանիքում։ Ծննդավայրում տարրական ու միջնակարգ դպրոցներն ավարտելուց հետո ուսումնառությունը շարունակել է Կոսովոյի մայրաքաղաքի՝ Պրիշտինայի համալսարանում։ Սովորել է նաև Բելգրադի համալսարանի ալբանական գրականության ու լեզվի բաժնում։ Այնուհետև երկար տարիներ մանկավարժական աշխատանք է կատարել Չեռնոգորիայում և Կոսովոյում։ 1967 թվականից անցել է ժուռնալիստական աշխատանքի Պրիշտինայի ռադիոհողորդումների խմբագրությունում։ 1990 թվականի հուլիսի 5-ին նշանակվել է Պրիշտինայի հեռուստատեսության մանկական ծրագրերի խմբագիր։ Բացի այդ, նա եղել է Zgjimi, GEP, Pionieri, Fati և Okarina ամսագրերի խմբագրական կոլեգիաների, Կոսովոյի գրողների և ժուռնալիստների լիգաների, Չեռնոգորիայի ալբան ստեղծագործողներ միության անդամ։

Ստեղծագործություն խմբագրել

Հայրո Ուլկինակուն հիմնականում արձակ ու չափածո ստեղծագործություններ է գրել մանուկների համար։ Հեղինակել է նաև մի քանի պիես, որոնցից հիշատակության է արժանի հատկապես Tërë bota Kosovë! («Կոսովոն մի ամբողջ աշխարհ է») դրաման։

Երկեր խմբագրել

Մանկական գրքեր խմբագրել

  • Fëmijët e detit
  • Margaritarët e zinj
  • Çelësi i artë
  • Kolovajza e florinjtë e Hënës
  • Mbrëmje pulëbardhash
  • Fëmijëria në bregdet
  • Gjiri i Shpresës
  • Ligji i detit
  • Ani, Ben, Ani
  • Bukuria e detit
  • Panorama e detit
  • Thesari i piratëve
  • Pëllumbat në antenë
  • Mos qaj Kestrina
  • Barka me vela
  • Limani i Qetësisë
  • Lulekuqet mbi banka
  • Ishulli i Gjelbër
  • Libri për detin 6 + 1[2][3]

Դրամաներ խմբագրել

  • Tërë bota Kosovë!

Գիտական աշխատություններ խմբագրել

  • Deti, detarët e Ulqinit
  • Detarë, peshkatarë, ulqinakë
  • Detaria, detarë, dokumente
  • Libri për Ulqinin dhe ulqinakët
  • Glosar
  • Thesar popullor[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hajro Ulqinaku».
  2. «Perurimi i librit ULQIN, TI KALA - Hajro Ulqinaku». 2011 թ․ հունիսի 16.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
  4. «Hajro Ulqinaku dhe obsesioni për detin». 2013 թ․ մայիսի 25.