«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Զինվորի տուն վերականգնողական կենտրոն, Երևանում գործող բժշկական կենտրոն վիրավոր և հաշմանդամ զինծառայողների համար։ Կենտրոնը տեղակայված է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում[2]։

Զինվորի տուն վերականգնողական կենտրոն
Պատմություն
Հիմնադրված2018 հունվարի 28[1]
Հղումներ
Կայքzinvoritun.am

Կենտրոնի ղեկավարն է հասարակական գործիչ Հայկուհի Մինասյանը։

Պատմություն խմբագրել

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 2018 թվականին՝ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշամնդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության (վերանվանվել է «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ) կողմից՝ ՊՆ և ԵՊԲՀ հետ գործակցությամբ, ՀՀ 3-րդ նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի աջակցությամբ[3][4]։ Բացմանը ներկա են գտնվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և մի շարք բարերարներ։

Կենտրոնն ամբողջական վերականգնողական համալիր է, որտեղ անվճար վերականգնողական բուժում են ստանում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած զինվորները։ Վերականգնողական բուժմանը զուգահեռ վիրավոր զինվորների համար իրականացվում են սոցիալական, կրթական, մշակութային, ժամանցային բազմաթիվ ծրագրեր, լուծվում են տղաների աշխատանքի, սոցիալական վերաինտեգրման խնդիրները։ Կենտրոնը մինչև այսօր ամենատարբեր ծրագրերի շրջանակում սպասարկել է 7000-ից ավելի վիրավոր զինվորի։

Զինվորի տանը գործում է Պրոթեզավորման և օրթեզավորման ժամանակակից կենտրոն, ախտորոշիչ լաբորատորիա։

2022-ի հունվարին Միքայելյան համալսարանական հիվանդանոցում բացվեց ինտենսիվ թերապիայի և վերականգնողական բուժման բաժանմունքը։ Այն նախատեսված է առավել ծանր վիրավորումներով՝  գանգուղեղային ծանր վնասվածքներ ունեցող զինվորների համար[5]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեր մասին – Զինվորի տուն». Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  2. Նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
  3. «Նա ապրեց ժպիտով ու առանց ֆալշ նոտայի». ընկերները՝ Ռիտա Սարգսյանի մասին | «Նա ապրեց ժպիտով ու առանց ֆալշ նոտայի». ընկերները՝ Ռիտա Սարգսյանի մասին | By Tert.am | Facebook, Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին
  4. «Ռիտա Սարգսյանը ԵՊԲՀ-ում է եղել (լուսանկարներ)». Armtimes.com. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. «Մեր մասին – Զինվորի տուն» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.