Հայկուհի Մինասյան

լրագրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկուհի Մինասյան (1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, միջազգայնագետ, հասարակական գործիչ, «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տնօրեն։

Հայկուհի Մինասյան
Ծնվել է1988
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1988 թվականին Երևանում, Հայկական ԽՍՀ։ «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահն է[1], «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ղեկավարը։

Կրթություն խմբագրել

Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Աշխատում է Լրատվական Ռադիո FM106.5-ում՝ որպես թողարկող խմբագիր։

Ծանոթագրություններ խմբագրել