Հայրատեղային ամուսնություն

Հայրատեղային ամուսնություն, պատրիլոկալ ամուսնական բնակության ձև, որի դեպքում կինը տեղափոխվում է տղամարդու համայնքը կամ տունը։ Առաջացել է մայրական տոհմից հայրականին անցնելու շրջանում։ Առանձին վայրերում կրել է ժամանակավոր բնույթ, երբ ամուսինները մի որոշ ժամանակ, հաճախ մինչև երեխայի ծնվելը ապրել են ամուսնու ծնողների հետ, իսկ ապա վերադարձել կնոջ բնակավայրը (օրինակ՝ Սահարայի տուարեգները և այլն)։

Պատրիլոկալ ամուսնության տարածվածության քարտեզ

Տես նաև

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 206