Հայսամ բին Թարիք Ալ Սաիդ
Հայսամ բին Թարիք Ալ Սաիդ (արաբ․՝ هيثم بن طارق آل سعيد, հոկտեմբերի 11, 1955, Մասկատ, Muscat and Oman[3][4]), Օմանի սուլթանը, որը 2020 թվականի հունվարի 11-ին փոխարինել է իր զարմիկ Քաբոս բին Սաիդ ալ-Սաիդին[5]։ Մինչ այդ նա զբաղեցրել է Օմանի մշակույթի նախարարի պաշտոնը[6][7]։
Հայսամ բին Թարիք Ալ Սաիդ | |
Կրթություն՝ | Փեմբրուք քոլեջ[1], Օքսֆորդի համալսարան (1979)[2], Q12192620?[1] և Բրումմանայի վարժարան (1972) |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գերիշխան |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 11, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Մասկատ, Muscat and Oman[3] |
Դինաստիա | Ալ Սաիդ |
Քաղաքացիություն | Օման |
Հայր | Թարիք բին Թայմուր |
Մայր | Shawana bint Hammoud Al Busaidiyah? |
Ամուսին | Ahad bint Abdullah Al Busaidiyah? |
Զավակներ | Theyazin bin Haitham Al Said? և Bilarab bin Haitham Al Said? |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելՀայսամ բին Թարիքն Օմանի Ալ Սաիդն արքայական ընտանիքի անդամ է։ 1979 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանի արտասահմանյան ծառայության ծրագիրը[8]։ Հայսամի հայրը Թարիք բին Թայմուրն էր՝ Թայմուր բին Ֆեյսալի որդին, որը Օմարի սուլթանն էր 1913-1932 թվականներին։ Նրա եղբայր Ասաադ բին Թարիք բին Թայմուր Ալ Սաիդը երկրի փոխվարչապետն է։
Օմանի սուլթան
խմբագրելՍուլթան Քաբոս բին Սաիդ ալ-Սաիդի մահվանից հետո, 2020 թվականի հունվարի 10-ին, Հայսամ բին Թարիքն՝ ընտրված լինելով արքայական ընտանիքի և սուլթան Քաբոսի կողմից, Ալ Բուստանում Օմանի խորհրդի առաջ երդում է տվել՝ դառնալով Օմանի սուլթան[9]։ Օման պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ նախկին սուլթանի կտակը բացել է Պաշտպանության խորհուրդը, որտեղ և եղել է սուլթանի կամքը[10]։ Որպես սուլթան, նա նաև զբաղեցնում է վարչապետի, զինված ուժերի գերագույն հրամանատարի, պաշտպանության նախարարի, ֆինանսների նախարարի և արտաքին գործերի նախարարի պաշտոնները[11]։ Իր առաջին հրապարակային խոսքում նա խոստացել է պահպանել իր նախորդի խաղաղության հաստատման արտաքին քաղաքականությունը և հետագայում զարգացնել Օմանի տնտեսությունը[12][13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://omannews.gov.om/%D8%AC%D9%84%D8%A7%D9%84%D8%A9-%D8%A7%D9%84%D8%B3%D9%84%D8%B7%D8%A7%D9%86
- ↑ 2,0 2,1 https://ampw.gulf-times.com/story/653088/Who-is-Sultan-Haitham-bin-Tariq-al-Said-the-succes
- ↑ 3,0 3,1 3,2 Who is Sultan Haitham bin Tariq al-Said, the successor of Sultan Qaboos? — 2020.
- ↑ Rulers
- ↑ «Օմանի նոր սուլթանը մշակույթի նախկին նախարար Հայսամ բին Թարեք Ալ Սաիդն է։ Նա Քաբուս բին Սաիդի ազգականն է։».
- ↑ «Cabinet of Ministers». Oman News Agency. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ Appointing a Minister of Heritage and Culture, Royal Decree No11/2002, issued on 14 February 2002, published in issue 713 of the Official Gazette
- ↑ «Haitham bin Tariq appointed new ruler of Oman». Arab News. 2020 թ․ հունվարի 11.
- ↑ «Sultan Haitham Bin Tariq Al Said succeeds Sultan Qaboos of Oman». gulfnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Oman names culture minister as successor to Sultan Qaboos». AP NEWS. 2020 թ․ հունվարի 11. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Haitham bin Tariq sworn in as Oman's new sultan
- ↑ Hubbard, Ben (2020 թ․ հունվարի 11). «Oman's New Sultan Vows to Continue Country's Peacemaking Path». The New York Times. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Oman's new ruler Haitham bin Tariq promises good ties with all nations». Arab News (անգլերեն). 2020 թ․ հունվարի 11. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.