«Հայպետջրնախագիծ», պետական ջրատնտեսական շինարարության նախագծային ինստիտուտ Խորհրդային Հայաստանում։ Հիմնադրվել է 1967 թվականին, Երևանում։ Հիմնական խնդիրներն են համարվել նախալեռնային և բարձրլեռնային նոր հողերի յուրացման համար ոռոգման համակարգերի, լեռնային արոտավայրերի ոռոգման, խոշոր ջրամբարների և պոմպակայանների ամբողջական ցանցի, երկրի ցածրադիր շրջաններում աղուտների չորացման և աղազրկման նախագծերի մշակումը։ Հայպետջրնախագիծում ստեղծված նախագծերով են կառուցվել Ներքին Հրազդանի, Կոտայքի, Թալինի, Արզնի-Շամիրամի, Որոտանի և ոռոգման այլ համակարգեր, Նոյեմբերյանի, Արևշատի, Մխչյանի պոմպակայանները, որոնք օժանդակում են Սևանա լճի ջրի մակարդակի պահպանմանը։ Հայպետջրնախագիծի նախագծերով են կառուցվել նաև Արփայի, Մանթաշի, Հոռոմի, Ապարանի և այլ ջրանցքներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 201