Մանթաշի ջրամբար, Մանթաշ, ջրամբար Հայաստանի Շիրակի մարզում՝ Մանթաշ գետի վրա՝ Արագածի լանջին՝ 2550 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1967 թվականին, 1973 թվականին՝ վերակառուցվել։ Մակերեսը 0,79 կմ2 է, առավելագույն խորությունը՝ 25 մ, ջրատարողությունը՝ 8,2 միլիոն մ3, օգտակարը՝ 7,9 միլիոն մ3։ Սնումը խառն է, հոսքի կարգավորումը՝ սեզոնային։ Պատվարը քարալիցքային է՝ երկաթբետոնե պաստառով, երկարությունը՝ 407 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։ Ջուրը բաց է թողնվում աշտարակային տիպի ոռոգող ջրթողի միջոցով։ Ջրերն օգտագործվում են Արթիկի ու մերձակա գյուղերի հողատարածքների ոռոգման նպատակներով[1][2]։

Մանթաշի ջրամբար
Տեսակջրամբար
Երկիր Հայաստան
ՎարչատարածքՇիրակի մարզ
ԲԾՄ2550 մետր
Խորություն25 մետր
Մակերես0,79 կմ²
Ծավալ8 200 000 մ³
Աշխարհագրական տեղադրությունԱրագած
Վերջնական կետՄանթաշ
Քարտեզ
Քարտեզ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 48 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 687 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։