Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշաքար (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշաքար, հուշաքար Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու տարածքում։

Հայոց ցեղասպանության հուշաքար (Վառնա, Բուլղարիա)
Հայոց ցեղասպանության հուշաքար Վառնայում, Բուլղարիա
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումապրիլի 24, 2006
Երկիր Բուլղարիա
ԲնակավայրՎառնա
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
 Armenian Genocide memorial (Varna) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հուշարձանը կառուցվել է հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ։ Տեղադրվել է 2006 թվականի ապրիլի 24-ին[1][2]։

Տվյալներ խմբագրել

Հուշաքարի բացման արարողությանը մասնակցել են Վառնայի քաղաքապետ Կիրիլ Յորդանովը, Վառնայում ՌԴ և Լեհաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքային համայնքի անդամներ, Վառնայի հայ համայնքի ղեկավար Թագվոր Վարդանյանը։ Հուշաքարի վրա փորագրված է՝

  Ի հիշատակ 1915 թվականի թուրք բռնակալներու կատարած հայոց ցեղասպանության զոհերուն։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ցեղասպանության հիշատակի նվիրված հուշաքար, Բուլղարիա, Վառնա». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. Memorial stone in Varna, Bulgaria