Հայոց ցեղասպանության հուշարձան (Քարդիֆ)

հուշարձան Ուելսի Քարդիֆ քաղաքում

Հայոց ցեղասպանության հուշարձան-խաչքար, հուշարձան-խաչքար Ուելսի Քարդիֆ քաղաքի Խաղաղության տաճարի հարակից այգում։

Հայոց ցեղասպանության հուշարձան (Քարդիֆ, Ուելս)
Հայոց ցեղասպանության հուշարձան Քարդիֆում, Ուելս
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Միացյալ Թագավորություն
Պատմական երկիրԳլամորգան
ԲնակավայրՔարդիֆ
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
 Armenian Genocide memorial (Cardiff) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Հուշարձան-խաչքարը տեղադրվել է 2007 թվականի նոյեմբերի 2-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Խաչքարի համար հողատարածքը տրամադրվել է Միջազգային հարաբերությունների Ուելսի կենտրոնի կողմից և պատրաստվել է ուելսցի վարպետների կողմից Ուելսում բնակվող փոքրաթիվ հայերի միջոցներով։ Խաչքարի տեղադրմանը նպաստել է Ուելսում գործող «Wales-ArmeniaSolidarity» կազմակերպության նախագահ Ջոն Թորոսյանը և ազգությամբ ուելսցի Էլիան Վիլյամսը։

Խաչքարի բացման արարողությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը, Ուելսի խորհրդարանի նախագահ լորդ Դաֆիդ Էլիս-Թոմասը, ՄԹ-ում հայկական եկեղեցու առաջնորդ սրբազան Նաթան Հովհաննիսյանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Միացյալ Թագավոության տարբեր վայրերից ժամանած շուրջ 300 հայեր, Ուելսի խոհրդարանի, եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ[1][2]։

2008 թվականի հունվարի 28-ին՝ Հոլոքոստի օրը հուշարձանի վրայի խաչը վնասել են։ Այգու տարածքում հայտնաբերվել է մուրճ, և ենթադրվում է, որ դրանով են պղծել հուշարձանի խաչը։

Տվյալներ խմբագրել

Հուշարձանի վրա մակագրված է.

  Ի ՅԻՇԱՏԱԿ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ։ IN MEMORY OF THE VICTIMS OF THE ARMENIAN GENOCIDE:  

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել