Հայոց ցեղասպանության հուշարձան (Քարդիֆ)
Հայոց ցեղասպանության հուշարձան-խաչքար, հուշարձան-խաչքար Ուելսի Քարդիֆ քաղաքի Խաղաղության տաճարի հարակից այգում։
![]() Հայոց ցեղասպանության հուշարձան Քարդիֆում, Ուելս | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Պատմական երկիր | Գլամորգան |
Բնակավայր | Քարդիֆ |
Շինության ձև | Հուշարձան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելՀուշարձան-խաչքարը տեղադրվել է 2007 թվականի նոյեմբերի 2-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Խաչքարի համար հողատարածքը տրամադրվել է Միջազգային հարաբերությունների Ուելսի կենտրոնի կողմից և պատրաստվել է ուելսցի վարպետների կողմից Ուելսում բնակվող փոքրաթիվ հայերի միջոցներով։ Խաչքարի տեղադրմանը նպաստել է Ուելսում գործող «Wales-ArmeniaSolidarity» կազմակերպության նախագահ Ջոն Թորոսյանը և ազգությամբ ուելսցի Էլիան Վիլյամսը։
Խաչքարի բացման արարողությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը, Ուելսի խորհրդարանի նախագահ լորդ Դաֆիդ Էլիս-Թոմասը, ՄԹ-ում հայկական եկեղեցու առաջնորդ սրբազան Նաթան Հովհաննիսյանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Միացյալ Թագավոության տարբեր վայրերից ժամանած շուրջ 300 հայեր, Ուելսի խոհրդարանի, եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ[1][2]։
2008 թվականի հունվարի 28-ին՝ Հոլոքոստի օրը հուշարձանի վրայի խաչը վնասել են։ Այգու տարածքում հայտնաբերվել է մուրճ, և ենթադրվում է, որ դրանով են պղծել հուշարձանի խաչը։
Տվյալներ
խմբագրելՀուշարձանի վրա մակագրված է.
Ի ՅԻՇԱՏԱԿ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ։ IN MEMORY OF THE VICTIMS OF THE ARMENIAN GENOCIDE: |
Պատկերասրահ
խմբագրել-
մուրճը, որով պղծել են հուշարձանը
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայոց ցեղասպանության հուշարձան (Քարդիֆ) կատեգորիայում։ |