Հայոց ցեղասպանության հուշարձան (Նիկոպոլ)

խաչքար-հուշակոթող Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ մարզի Նիկոպոլ քաղաքի կենտրոնական պուրակում

Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար-հուշակոթող Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ մարզի Նիկոպոլ քաղաքի կենտրոնական պուրակում։

Հայոց ցեղասպանության հուշարձան (Նիկոպոլ)
Տեսակհուշարձան
Երկիր Ուկրաինա
Շինության ձևԽաչքար-հուշակոթող
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Խաչքարը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2008 թվականի հոկտեմբերի 11-ին, Նիկոպոլի հայկական համայնքի նախաձեռնությամբ, եղբայրներ Տիգրան և Սմբատ Սարգսյանների կողմից, հուշարձանը պատրաստել են հայաստանցի վարպետները[1]։ Խաչքարի օծման արարողությունը կատարել են Դնեպրոպետրովսկի եկեղեցու քահանա Տեր Համազասպը և Նիկոպոլ քաղաքի ռուսական եկեղեցու քահանա Ռոման Կացնովեցկին։ Արարողությանը ներկա են գտնվել Նիկոպոլի քաղաքագլուխ Սերգեյ Ստարունին, Ուկրաինայում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ջիվան Մովսիսյանը, քաղաքի պետական, հասարակական, մշակութային, գիտական, այլ ազգային փոքրամասնությունների, Ուկրաինայի հայերի միության, Դնեպրոպետրովսկի մարզային հայ համանքի ներկայացուցիչներ[2]։

Խաչքարի ավերում խմբագրել

2011 թվականի հունվարի 4-ին անհայտ անձիք ավերել են խաչքար-հուշարձանը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել