Հայոց ցեղասպանության հուշարձան (Լաս Վեգաս)
հուշարձան Լաս Վեգասում
Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքի «Սանսեթ փարքում»։ Հուշարձանը ամերիկահայ համայնքի նվերն է Հարավային Նևադայի բնակիչներին։
Տեսակ | հուշարձան |
---|---|
Երկիր | ![]() |
Շինության ձև | Հուշարձան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կառուցվում է |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելՀուշակոթողը կառուցվել է հայ-ամերիկյան մշակութային միության միջոցներով։ Այն Ծիծեռնակաբերդի հուշարձանի նմանօրինակն է, փոքր չափերով։ Հուշարձանը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք խորհրդանշում են Ցեղասպանության ժամանակ տեղահանված 12 հայաբնակ բնակավայրերը[1]։
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը, արքեպիսկոպոս Մուշեղ Մովսիսյանը, Լաս Վեգասի հայ-ամերիկյան միության խորհրդի անդամ Էնդի Արմենյան, Լաս Վեգասի և Նևադա նահանգի իշխանությունների ներկայացուցիչներ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լաս Վեգասում բացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը
- ↑ «Լաս Վեգասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կկանգնեցվի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.