Հայոց ցեղասպանության հուշակոթող (Սիդնեյ)
Հայոց ցեղասպանության հուշակոթող, հուշակոթող Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Մաքուարի այգու հայկական գերեզմանոցի տարածքում։
![]() Հայոց ցեղասպանության հուշակոթող Սիդնեյում | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշակոթող (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելՀուշակոթողը կառուցվել է ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի։ Հուշարձանը կառուցվել է Սիդնեյի հայկական Սուրբ Հարություն եկեղեցու և Հույսի հայկական ընկերության ջանքերով։ Քանդակը բաղկացած է երկու քարե սալով շրջապատված մեծ երկաթե խաչից[1][2]։ Հուշարձանը կանգնեցվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի աջակցությամբ և Ավստրալիայի Թեմի առաջնորդ եպիսկոպոս Աղան Բալիոզյանի օրհնությամբ և կառուցվել է Մերձավոր Արևելքի հայ համայնքի և Սիդնեյ հայկական եկեղեցու օժանդակությամբ։