Հայոց ցեղասպանության խաչքար (Մարսել)
Հայոց ցեղասպանության խաչքար, խաչքար Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Սիդի-Բրահիմ» պուրակում։
Հայոց ցեղասպանության խաչքար (Մարսել) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ֆրանսիա |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության խաչքար (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելԽաչքարը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին և տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների շրջանակներում։ Խաչքարը կանգեցվել է Մարսելի 4-րդ և 5-րդ շրջանների ղեկավարության, Մարսելի հայ համայնքի միասնական ջանքերով և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ[1]։ Խաչքարի բացման արարողությանը ներկա են գտնվել Մարսելի 4-րդ և 5-րդ շրջանների սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, հայազգի փոխքաղաքապետ Արթուր Օհաննիսյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մարսելում կանգնեցվել է խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Մարսելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար է տեղադրվել». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.