Հայոց վարժուհի, ողջ 10-ը տարի…

«Հայոց վարժուհի, ողջ 10-ը տարի…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], որը ստեղծվել է 1894 թվականի հունվարի 14-ին։

«Հայոց վարժուհի, ողջ 10-ը տարի…»
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Գրվել է1894 թվական, հունվարի 14
ՎիքիդարանՀայոց վարժուհի, ողջ 10-ը տարի…

Պատմություն խմբագրել

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 636 համարում պահվում է Նունե Սողոլյանի ալբոմը, իսկ նրա մեջ՝ հետևյալ ընծայականով ինքնագիր․

  Օր․ Նունե Սողոլյանին՝ վարժուհության տասնամյակին․ 1894 թվականի 14 հունվար։  

Առաջին անգամ տպագրվել է 1972 թվականին, Բանբեր Երևանի համալսարանի առաջին համարի 155 էջում։ Հրատարակել է Արամ Ինճիկյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 651.