Հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող

«Հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող», Երևանի 2800-րդ տարեդարձին նվիրված հուշարձան։ Գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Վահագն Դավթյանի անվան զբոսայգում։ Հուշարձանը տեղադրվել է 2018 թվականին՝ Երևանի 2800-ամյակի տոնական միջոցառումների շարքում[1]։

Հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող

Հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Արաբկիր
Գտնվում է Վահագն Դավթյան զբոսայգի
Ճարտարապետ(ներ) Տիգրան Բարսեղյան
Շինարարության ավարտ 2018
Ներկա վիճակ կանգուն


Նկարագրություն խմբագրել

Եռակողմ հուշակոթողը խորհրդանշում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։ Հուշակոթողը կազմված է 12 սալիկներից, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված են Հայաստանի մայրաքաղաքների անունները՝

Հուշաղբյուրը ստեղծվել է Ռազմիկ Բլիկյանի միջոցներով։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանը և Դավիթ Օհանյանը, ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, բարեգործ Ռազմիկ Բլիկյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր[2][3][4]։

  Սա ոչ թե պարզապես հուշակոթող է, այլ հուշակոթող-ցայտաղբյուր, քանի որ աշխարհում շատ քիչ քաղաքներ կան, որոնք ունեն ցայտաղբյուրներ։ Ընդ որում` կոթողը նվիրվում է մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին։ Հարկ է նաև նշել, որ Երևանն առանձնանում է նրանով, որ ցայտաղբյուրների քաղաք է։  

Հեղինակ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երևանը շուքով նշեց հիմնադրման 2800-ամյակը
  2. 2,0 2,1 Բացվել է հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին
  3. LLC, Helix Consulting. «A fountain-monument with the names of Armenian capitals opened in Yerevan». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  4. «Բացվել է հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին». armenpress.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.