Զորանամակ
Զորանամակ, Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դարի վերջ – V դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ac/%D4%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF.jpg/250px-%D4%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF.jpg)
Զորանամակի միակ ձեռագիր օրինակը, որը կցված է եղել Անանիա Շիրակացու Ժամանակագրությանը, մեզ է հասել Տիրամայր անունով մի հայուհու ընդօրինակությամբ։ Այն առաջին անգամ հրատարակել է (1842 թ) Հովհաննես Շահխաթունյանցը իր «Ստորագրություն կաթողիկե Էջմիածնի և հինգ գավառացն Այրարատայ» գրքի Բ հատորում (Էջմիածին, 1842, էջ 58)։ Զորանամակի ձեռագիր թերի մի օրինակ պահպանվում է Մատենադարանում։
![]() |
…և զոմանս ի յայլ աշխարհս գրաւեալս. և լինի թիւ մարտիկ արանց որ ընդ ազգաւք՝ Ձւ-ից հազարաց, թող զսպասաւորս դռանն արքունի՝ որ է Ոստանդ, որք ի պատերազմ ելանէին ընդ արքայի. և Մարդպետական, որ է ներքինի պահապան ի վերայ թագուհւոյն և գանձուցն։ Եւ ընդ ամենայնն թիւ զաւրացն Հայոց՝ որ է հարիւր և քսան հազարաց։ | ![]() |
Զորանամակ
Արևելեան դուռն Հարավային դուռն
- Բդեշխ ուգարաց – 4500
- Կամսարական – 600
- Կասպեցի – 3000
- Ուտեացի – 1000
- Ծաւդեացի – 1000
- Տայեցի – 600
- Մամիկոնեան – 1000
- Վանանդացի – 1000
- Գարդմանեցի – 1000
- Որդունի – 700
- Առւելեանք (Առաոելեան) – 500
- Աշոցեան – 500
- Դիմաքսեան – 300
- Գնթունի – 300
- Բոխաեցի – 300
- Գաբեղեան – 300
- Աբեղեան – 300
- Հաւնունի – 300
- Սահառունի – 300
- Ձիւնական – 300
- Աշխադարեան – 100
- Վարազարտիկեան – 100
Հարավային դուռն
Արևմտեան դուռն
- Անգեղ տուն – 3400
- Բդեշխ Աղձնեաց – 4000
- Բզնունական (Բզնունի) – 3000
- Մանաւազեան – 1000
- Բագրատունի – 1500
- Խոռխոռունի – 1000
- Ծոփացի – 1000
- Վահունի – 1000
- Ապահունի – 1000
- Գնունի – 500
- Բասենացի – 600
- Խալունի – 300
- Ընծակի – 4000
- Մանդակունի – 300
- Սլկունի – 300
- Վարաժնունի – 300
- Այծենական – 100
- Առւենեան – 300
- Վարժնունեան – 100
- Սպանդունի – 300
- Ռոփսեան – 100
Արևմտեան դուռն
Հիւսիսային դուռն
- Կադմեացի – 13200
- Կորդւացի – 1000
- Արծրունի – 1000
- Ռշտունի – 1000
- Մոկացի – 1000
- Գողթնեցի – 500
- Անձևացի – 500
- Հարուժեան – 100
- Տրպատունի – 100
- Մեհնունի – 100
- Ակեացի – 300
- Զարեհաոանեան – 300
- Երանթունի – 300
- Համաստունեան – 100
- Արտաշեսեան – 300
- Սագրատունի – 100
- Աբրահամեան – 100
- Տրունի – 300
- Բուժունի – 200
- Քաջբերունի – 100
- Բոգունի – 100
- Մուրացան – 300
Հիւսիսային դուռն
Արևելեան դուռն
- Սիւնի – 19400
- Ամասկոնի (Ամասկունի՞) – 200
- Աւածացի – 200
- Վարձառունի – 200
- Տամբարացի – 100
- Մազազացի – 500
- Ցողկեպան – 100
- Գրըզճունի – 50
- Վառնունի – 50
- Բական – 50
- Կճրունի (Կրճունի՞) – 50
- Գուկանն – 50
- Պատսպատունի – 50
- Գզրիկեան – 50
- Վիժանունի – 50
- Զանգաղան – 50
- Սոդացի – 50
- Ակացացի – 50
- Ասչշնեան – 50
- Կիչան – 50
- Տայգրեան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 704)։ ![]() |