Հայոց ազգային կոնգրես
Հայոց ազգային կոնգրես (կամ՝ Արևելահայերի կոնգրես[1][2]), քաղաքական կոնգրես, որը ստեղծվել էր Ռուսական կայսրության հայերին ներկայացուցչություն տրամադրելու համար[3][4][5]։ Այն առաջին անգամ հանդիպել է Թբիլիսի գեղարվեստական թատրոնում 1917 թվականի հոկտեմբերի 11-ին (Հին տոմար՝ սեպտեմբերի 28-ին)[6][7][8][9][10][11]։ Դրա ձևավորմանը նպաստեցին այն հնարավորությունները, որոնք հայերի (ինչպես նաև Ռուսաստանի այլ ազգային փոքրամասնությունների) համար Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծեց Ռուսական հեղափոխությունը[4]։
Անդամներ
խմբագրելԿոնգրեսը բաղկացած էր ամբողջ Ռուսական կայսրության 204[1] անդամներից, և միայն հայ բոլշևիկներն էին հրաժարվել մասնակցել կոնգրեսին՝ գաղափարական համոզմունքներից ելնելով[12]։ Այստեղ ճնշող մեծամասնությունը ՀՅԴ կուսակցությունից էին[6][11][13][14][15]։
Կուսակցական անդամները են[16],
- Դաշնակներ․ 113 ներկայացուցիչ
- Հայ ժողովրդական կուսակցություն. 43 ներկայացուցիչ
- Սոցիալիստ-հեղափոխականներ․ 23 ներկայացուցիչ
- Սոցիալ-դեմոկրատներ․ 9 ներկայացուցիչ
- Անկուսակցականներ․ 7 ներկայացուցիչ
- Կար նաև քիչ թվով ներկայացուցիչներ Արևմտյան Հայաստանից, որոնցից էր Անդրանիկ Օզանյանը։
Գործունեություն
խմբագրելՔանի որ Հայաստանի Երևան նահանգում չի եղել իրական իշխանություն՝ Հայոց ազգային կոնգրեսը նահանգում ծառայել է որպես կառավարություն[17]։ Ըստ Ռիչարդ Հովհաննիսյանի՝ Կոնգրեսը «Ռուսաստանի կողմից Անդրկովկասի նվաճման ժամանակ Արևելյան Հայաստանի ամենահամապարփակ հավաքն էր»[6]։ Կոնգրեսի անմիջական նպատակները եղել են ռազմական գործողությունների ռազմավարություն (ստրատեգիա) մշակելը, փախստականների համար օգնության տրամադրումը և Կովկասում տարբեր հայաստանյան հաստատությունների համար տեղական ինքնավարության ապահովումը[4]։ Կոնգրեսը նաև կոչ է արել Կովկասյան ճակատի ռազմականացմանը[18][19]։ Հայոց ազգային կոնգրեսը սատարում էր Ռուսաստանի ժամանակավոր կառավարության ռազմական դիրքորոշումներին, և առաջարկել էր նաև նահանգի սահմանների վերանայումը էթնիկական գծերի երկայնքով[20]։ Կոնգրեսը մեծ դեր է ունեցել հայկական դպրոցների աշխարհիկացման (դպրոցի բաժանումը եկեղեցուց) և հայկական միջնակարգ դպրոցների ազգայնականացման գործերում[18]։
Կոնգրեսը նախքան հոկտեմբերի 22-ին (Հոկտեմբեր 26), 1917 թվական լուծարվելը 18 նիստ է գումարել[21]։
Ժառանգություն
խմբագրելՆախքան լուծարումը, Կոնգրեսը ստեղծել էր 35 անդամներից բաղկացած Ազգային ասամբլեա` Ռուսաստանի կայսրությունում հայերի համար օրենսդիր մարմնի հանդես գալու համար[22]։ Այն նաև ստեղծել էր 15 անդամներից կազմված գործադիր մարմին, որը կոչվում է Հայոց ազգային խորհուրդը, և որը գլխավորում էր Ավետիս Ահարոնյանը[5][23][24]։ Այս խորհուրդը, վերջիվերջո, 1918 թվականի մայիսի 28-ին Արամ Մանուկյանի գլխավորությամբ հռչակեց Հայաստանի առաջին հանրապետության անկախացումը[3][4][5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ter-Minassian p.30
- ↑ Stephen F. Jones Socialism in Georgian Colors: the European Road to Social Democracy (Harvard University Press, 2005), page 259
- ↑ 3,0 3,1 Adalian p.76
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Herzig, edited by Edmund; Kurkchiyan, Marina (2005). The Armenians : past and present in the making of national identity (1. publ. ed.). London [u.a.]: RoutledgeCurzon. էջ 95. ISBN 9780700706396. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ 5,0 5,1 5,2 Derogy, Jacques (1990). Resistance and Revenge: The Armenian Assassination of the Turkish Leaders Responsible for the 1915 Massacres and Deportations. Transaction Publishers. ISBN 9781412833165.
- ↑ 6,0 6,1 6,2 Hovannisian Armenia on the Road to Independence, p.87
- ↑ Tarihten güncelliğe Ermeni sorunu : tahliller, belgeler, kararlar (Turkish) (1. basım. ed.). Beyoğlu, İstanbul: Kaynak Yayınları. 2001. ISBN 9789753433266. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին. «1917'nin Ekimi'nde Taşnakların yönetimi altında Ermeni Milli Kongresi yapılmıştı.»
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Ter-Minassian p.30 for Old Style date
- ↑ (Большая советская энциклопедия) Bolshaia Sovetskaia Entsiklopediia (Russian) (Volume 3 ed.). 1926. էջ 437. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Uras, Esat (1988). The Armenians in history and the Armenian question (English translation of the rev. and expanded 2. ed.). Ankara: Documentary Publications. էջ 905. ISBN 9789757555001. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ 11,0 11,1 Douglas, John M. (1992). The Armenians. New York, NY: J.J. Winthrop Corp. էջ 358. ISBN 9780963138101. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Hovannisian Republic, pp.16-17
- ↑ «Rus-Türk-Ermeni münasebetleri, 1914-1918». Ermeni araştırmaları: üç aylık tarih, politika ve uluslararası ilişkiler dergisi (Turkish). 6 (22–24): 104. 2006.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Kurkjian, Vahan M. (2008). A history of Armenia. Los Angeles, CA: Indo-European Publishing. ISBN 9781604440126.
- ↑ Weekly summaries : Nov. 2, 1918-Febr. 1, 1919. New York u.a.: United States Military Intelligence [1917-1927], Volume 6. 1978. ISBN 9780824030056.
- ↑ Ter-Minassian pp.30-31
- ↑ Teghtsoonian, Oksen (2003). Teghtsoonian, Robert; Teghtsoonian, Christopher (eds.). From Van to Toronto : a life in two worlds. New York: IUniverse, Inc. ISBN 9780595274154.
- ↑ 18,0 18,1 Marshall, Alex (2008). The Caucasus under Soviet rule (1. publ. ed.). London: Routledge. էջ 86. ISBN 9780415410120. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Yıldırım, Hüsamettin (1990). Rus-Türk-Ermeni münasebetleri : 1914-1918 (Turkish) (1. baskı. ed.). Ankara: Kök Yayınları. ISBN 9789757721048. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին. «Ekim ihtilalinden önce Tiflis'te Ermeni Millî Meclisi toplanmış, bütün savaş süresince Ermeni siyasî hayatını, Ermeni gönüllü hareketlerini tertip ve idare etmiş olan Millî Yurt'un yerine Taşnaksutyun mensuplarından kurulu olan Millî Kongre seçilmiştir.»
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Hovannisian Republic, pp.17-18
- ↑ Ter-Minassian pp.33-34
- ↑ Ter-Minassian p.34
- ↑ Bardakjian, Kevork B. (2000). A reference guide to modern Armenian literature, 1500-1920 : with an introductory history. Detroit: Wayne State Univ. Press. էջեր 263–264. ISBN 9780814327470. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ J. Hacikyan, Agop (2005). The Heritage of Armenian Literature From The Eighteenth Century To Modern Times. Detroit: Wayne State Univ Pr. ISBN 9780814332214.
Աղբյուրներ
խմբագրել- Richard G. Hovannisian Armenia on the Road to Independence (University of California, 1967)
- Richard G. Hovanissian The Republic of Armenia: The First Year 1918-19 (University of California, 1971)
- Rouben Paul Adalian Historical Dictionary of Armenia (Scarecrow Press, 2010)
- Anahide Ter-Minassian La République d'Arménie 1918-20 (Éditions Complexe, 2006 ed.)