Հայնց (Հենրիխ) Հիտլեր (մարտի 14, 1920(1920-03-14), Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն - փետրվարի 21, 1942(1942-02-21), Բուտիրյան բանտ, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ), Ադոլֆ Հիտլերի զարմիկը, Ալոիս Հիտլեր կրտսերի որդին։

Հայնց Հիտլեր
գերմ.՝ Heinrich Hitler
Ծնվել էմարտի 14, 1920(1920-03-14)
ԾննդավայրՄագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն
Մահացել էփետրվարի 21, 1942(1942-02-21) (21 տարեկան)
Մահվան վայրԲուտիրյան բանտ, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վայմարյան Հանրապետություն և  Գերմանական ռայխ
Մասնագիտությունռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Ալոիս Հիտլեր Կրտսեր, մայր՝ Հեդվիգ Միկլի
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Երկաթե խաչ

Կենսագրություն խմբագրել

Հայնցը Ադոլֆ Հիտլերի եղբոր՝ Ալոիս կրտսերի որդին է։ Հայնցը Ալոիս կրտսերի և նրա երկրորդ կնոջ՝ Հեդվիգ Հայդեմանի (կամ Հեդվիգ Միկլի[1]) որդին է։

Հայնցը Ադոլֆ Հիտլերի սիրելի զարմիկն էր[2]։ Ի տարբերություն իր եղբորը՝ Ուիլյամ Պատրիկ Հիտլերի, նա նացիստ էր։ 1938 թվականին ավարտել է Բալենդեշտում գտնվող բարձրակարգ նացիստական ռազմական ուսումնական հաստատությունը՝ Նացիոնալ-քաղաքական ակադեմիան («Նապոլա») և ընտրել է սպայական կարիերա[3]։

Ծառայել է 23-րդ պոտսդամյան հրետանային գնդում, որպես կապավոր։ Կռվել է երկրորդ համաշխարհային պատերազմում։ Մասնակցել է ԽՍՀՄ ներխուժելու համար կազմած Բարբարոսա գործողությանը։ Շնորհվել է 2-րդ աստիճանի Երկաթե խաչ։

1942 թվականի հունվարի 10-ին Հայնց Հիտլերը գերի է ընկել և ուղարկվել մոսկովյան Բուտիրկա բանտ, որտեղ էլ մահացել է նույն թվականի փետրվարին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «cicero.de/97». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. Toland, J. Adolf Hitler. — 1976. — P. 676. — 1035 p. — ISBN 0385420536
  3. Maser, W. Adolf Hitler: Legende, Mythos, Wirklichkeit. — 1971. — P. 60. — 529 p.

Գրականություն խմբագրել

  • Langer, Walter C. The Mind of Adolf Hitler. Basic Books Inc., New York, (1972) ISBN 0-465-04620-7 ASIN: B000CRPF1K
  • Vermeeren, Marc (2007). De jeugd van Adolf Hitler 1889-1985 en zijn familie en voorouders (German). Uitgeverij Aspekt. ISBN 90-5911-606-2. {{cite book}}: Unknown parameter |locationr= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Oliver Halmburger (director), Thomas Staehler (director), Timothy Ryback (consultant), and Florian Beierl (consultant) (2005). Familie Hitler. Im Schatten des Diktators (documentary film) (German). München: Loopfilm GmBH and Mainz: ZDF-History.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)