Բաշկադըքլար
Բաշկադըքլար կամ Բաշքեդիկլեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կարսի մարզում, Ախուրյանի աջ ափին, Կարսից մոտ 30 կմ հարավ–արևելք։
Բնակավայր | ||
---|---|---|
Բաշկադըքլար | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Կարս և Կարսի մարզ | |
Բնակչություն | ▼243 մարդ (2024)[1] | |
Ժամային գոտի | UTC+3[2] և TRS?[3] | |
Հեռախոսային կոդ | 474[4] | |
Ավտոմոբիլային կոդ | 36[5] | |
|
XIX դ․ վերջին ուներ 448 հայ բնակիչ (55 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բաշկադըքլարի Ս․ Հովհաննես եկեղեցին կառուցվել է IX դ․։ Բնակիչները տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։ Բաշկադըքլարի մոտ է տեղի ունեցել Բաշկադըքլարի ճակատամարտը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 293)։ ![]() |
- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ https://web.archive.org/web/20240224154238/https://www.resmigazete.gov.tr/eskiler/2016/09/20160908-2.pdf
- ↑ https://support.microsoft.com/tr-tr/topic/t%C3%BCrkiye-de-dst-uygulamas%C4%B1-sona-ermi%C5%9Ftir-56f14484-a323-543c-5e36-f701723f5b22
- ↑ https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
- ↑ https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf