Հայկ Հարությունյան (պետական գործիչ)
հայ պետական գործիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Հարությունյան (այլ կիրառումներ)
Հայկ Արզումանի Հարությունյան (օգոստոսի 9, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (2014-2018 թթ.)։
Հայկ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | The Regent's School Pattaya? (2004), Լանկաստերի համալսարան (2007), Քեմբրիջի համալսարան (2009) և Սկոլկովոյի մենեջմենթի դպրոց (2014) |
Աշխատավայր | ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
Կրթություն
խմբագրել- 1993-1998 թթ. - սովորել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցում։
- 1998-2002 թթ. - սովորել և ավարտել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանը։
- 2002-2004 թթ. - սովորել և ավարտել է Ռեգենտների դպրոցը (Թայլանդ)՝ միջազգային բակալավրի դիպլոմով։
- 2004-2007 թթ. - սովորել և ավարտել է Լանկաստերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը։
- 2007-2009 թթ. - սովորել և ավարտել է Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։
- 2012-2014 թթ. - սովորել և ավարտել է Սկոլկովոյի (Ռուսաստան) մենեջմենթի դպրոցը՝ բիզնես կառավարման մագիստրոսի կոչումով։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 2007-2010 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության փոխգործակցության սպա։
- 2010-2011 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի աշխատակազմի շտաբային սպա։ Ունի պահեստազորի կապիտանի զինվորական կոչում։
- 2011 թ. - «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ։
- 2011-2014 թթ. - «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար։
- 2012-2013 թթ. - «Արմաունթ Գրուպ» ՓԲԸ գլխավոր տնօրեն։
- 2014 թ. - «Բի-Բի Գրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն։
- 2014 թ. օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ[1], 2018 թվականի հունիսի 8-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[2]
Պարգևներ և աստիճաններ
խմբագրել- ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ (2010)։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի մեկ դուստր։ Հայկ Հարությունյանը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանի որդին է, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Շամամ Հարությունյանի եղբորորդին։
Անկուսակցական է։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.