Արզուման Հարությունյան
Արզուման Գարուշի Հարությունյան (մայիսի 1, 1958, Գեղաշեն, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ: Գեներալ-լեյտենանտ[1]:
Արզուման Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1958 (62 տարեկան) |
Ծննդավայր | Գեղաշեն, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | ՀՀ Ազգային անվտանգության մարմիններ, ՀՀ Ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայություն |
ԿենսագրությունԽմբագրել
Արզուման Հարությունյանը ծնվել է 1958 թվականի մայիսի 1-ին Հրազդանի շրջանի Գեղաշեն գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում[2]: 1975-1979 թվականներին սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանային-տնտեսագիտական ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում արդյունաբերության պլանավորում մասնագիտությամբ: 1979 թվականին որպես տնտեսագետ աշխատել է Հայկական ԽՍՀ Աշխատանքի պետական կոմիտեի աշխատանքի գիտական կազմակերպման կենտրոնի աշխատանքային ռեսուրսների բաժնում: 1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1981-1983 թվականներին որպես ավագ տնտեսագետ աշխատել է Աշխատանքի պետական կոմիտեի աշխատանքի գիտական կազմակերպման կենտրոնի արտադրության ղեկավարման բաժնում, 1983-1984 թվականներին աշխատել է «Պոզիստոր» ԱՄ «Սիրիուս» գործարանի արտադրատնտեսական բաժնում որպես ավագ տնտեսագետ: 1984 թվականից զինվորական ծառայության է անցել ՀԽՍՀ պետական անվտանգության մարմիններում, 1991-1992 թվականներին աշխատել է Հայաստանի Ներքին գործերի նախարարության եկամուտների թաքցնման դեմ պայքարի 9-րդ հատուկ վարչությունում: 1992-1996 թվականներին եղել է ՀՀ հարկային տեսչության օպերատիվ վարչության պետի տեղակալ, ապա՝ պետ: 1996 թվականի օգոստոսից ծառայությունը շարունակել է ՀՀ ազգային անվտանգության համակարգում, 1999 թվականից նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետ: 2010-2019 թվականներին եղել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ:
2019 թվականից հանդիսանում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ[3]:
Զինվորական կոչումներԽմբագրել
- Գեներալ-լեյտենանտ, 2013 թվականի դեկտեմբերի 17[1]
- գեներալ-մայոր, 2008
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Ա. Գ. Հարությունյանին գեներալ-լեյտենանտի զինվորկան կոչում շնորհելու մասին
- ↑ «ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԶՈՒՄԱՆ ԳԱՐՈՒՇԻ – Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց»։ geghashen.schoolsite.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-16-ին։ Վերցված է 2020-08-06
- ↑ «Բանկի Ղեկավարները - Արզուման Հարությունյան | ARMBUSINESSBANK»։ www.armbusinessbank.am։ Վերցված է 2020-08-06