Հայկ Հակոբյան (ֆուտբոլիստ)

հայ ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկ Սամսոնի Հակոբյան (անգլ.՝ Hayk Hakobyan, դեկտեմբերի 26, 1980(1980-12-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող ազգային հավաքականում։

Հակոբյան Հայկ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հայկ Սամսոնի Հակոբյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 26, 1980 (43 տարեկան)
Ծննդավայր Երևան, {{{2}}} Հայաստան
Հասակ 170 սմ
Քաշ 69 կգ
Դիրք Հարձակվող
Համար 15
Պատանեկան կարիերա
2004 - 2008 Հայաստան Դվին

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998-1999 Հայաստան դվին 2 25 (14
1999—2001 Հայաստան Ցեմենտ/Արակս/Սպարտակ 47 (26
2002 Ռուսաստան Կուբան 4 (0)
2002 Հայաստան Սպարտակ 10 (3)
2002 - Հայաստան Բանանց 8 (7)
Ազգային հավաքական
1998—2001 Հայաստան Հայաստան Մ-19 5 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերան խմբագրել

Ակումբային խմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1998 թվականից Արտաշատ քաղաքի «Դվին» ակումբում, այդ ընթացքում նա հարվածել է 11 գնդակ, ի պատիվ դրան զբաղեցրել է 5-րդ տեղը լավագույն ռմբարկուների ցանկում հայկական մրցաշարում։

1999 թվականին 5 մրցախաղ անց նա «Դվին» ակումբից տեղափոխվում է «Ցեմենտ» ակումբ (այդ ընթացքում ակումբի անունը փոխվում է և դառնում է «Արաքս» և «Սպարտակ») Արարատ քաղաքից (2001 թվականին ակումբը գնում է Երևան), դառնում այդ սեզոնի առաջին բրոնզե մրցանակակիրը Հայաստանի գավաթի համար։ Վերջին խաղում Գյումրի քաղաքում նա խփել է 2 գնդակ «Շիրակի» դարպասին և եզրափակիչում 3:2 հաշվով հաղթանակ բերել իր թիմին։ Հաջորդ սեզոնում խփել է 7 գնդակ, որի շնորհիվ իր թիմը ևս մեկ անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ 2001 թվականին մասնակցել է 19 մրցախաղի, որի ընթացքում խփել է 16 գնդակ, ի պատիվ դրան նա զբաղեցնում է 2-րդ տեղը լավագույն ռմբարկուների ցուցակում։ Բացի դրանից, այդ սեզոնում նա երկրորդ անգամ իր կարիերայում, իր թիմի հետ միասին դառնում է հաղթող, նրանք դառնում են բրոնզե մրցանակակիր։ Ոչ շատ ուշ, նա խաղում է ևս 4 մրցախաղ Հայաստանի գավաթի ժամանակ։

2002 թվականին նա տեղափոխվում է «Կուբան» ակումբ, որը այդպես էլ չամրացավ, այդ սեզոնում նա խաղացել է ընդամենը 4 մրցախաղ։ Պաշտոնապես նա դառնում է այդ ակումբի խաղացող օգոստոսի 2-ին, բայց դրանից հետո՝ հունիսին նա վերադառնում է Հայաստան, այդ ընթացքում նա խաղում է 8 խաղ, որի ընթացքում խփում է 7 գնդակ, դրանից հետո երրորդ անգամ իր թիմի հետ միասին դառնում է բրոնզե մրցանակակիր։

2003 թվականին ունենում է 2 մրցախաղ Աշտարակի «Միկա» ակումբում։ 2006 և 2007 թվականներին տեղափոխվում է «Ուլիս» ակումբ։ 2007 թվականին խփում է ընդամենը 1 գնդակ։ 2008 թվականին մասնակցել է 2 մրցախաղի «Կիլիկիա» ակումբում։

Հավաքականային կարիերան խմբագրել

1998-2001 թվականներին ելույթ է ունենում գլախավոր Հայաստանի Ժողովրդական ակումբում, այդ ընթացքում նա խաղում է 5 մրցախաղ և խփում է 1 գնդակ։ Առաջին խաղը խաղացել է 1998 թվականի նոյեմբերի 21-ին։

Ծանոթագրություններ խմբագրել