Հայկ Խաչատրյան (ազատամարտիկ)

Հայկ Գարիկի Խաչատրյան (11 հունիս, 1992 թ., գյուղ Շոշ, Ասկերանի շրջան, ԱՀ - 8 նոյեմբեր, 2020 թ., Ղուրուղչի հատված, Մարտունու շրջան, ԱՀ) Արցախյան երկրորդ պատերազմի ազատամարտիկ[1][2]։

Հայկ Խաչատրյան
ԾննդավայրՇոշ գյուղ, Ասկերանի շրջան, ԱՀ
Մահվան վայրՂուրուղչի, Մարտունու շրջան, ԱՀ
Գերեզմանգյուղ Նոյակերտ, Արարատի մարզ
Կոչումլեյտենանտ
ՊարգևներՄարտական խաչ

Կենսագրություն

խմբագրել

Հայկ Խաչատրյանը ծնվել է 1992 թվականին ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։

1998 թ. ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ և 1999 թ. ընդունվել N10 միջնակարգ դպրոցը։

2013 թ. ընդունվել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացու անվան միջին մասնագիտական քոլեջի «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» և 2016 թ. ավարտել այն հաշվապահի որակավորմամբ։

2016 թ. ընդունվել է Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի «Տեսական տնտեսագիտություն» բաժին և այն ավարտելով 2019 թ., ստացել բակալավրի կոչում։

2020 թ. բարձրագույն կրթությունը շարունակել է նույն բաժնի մագիստրատուրայում։

Զինվորական ծառայություն

խմբագրել

2010 թ. մեկնել է պարտադիր զինվորական ծառայության ՊԲ N46492 զորամաս, եղել է ավագ սակրավոր։

2016 թ. Ապրիլյան պատերազմի օրերին կամավոր մեկնել է ճակատ և որպես հրաձիգ մասնակցել Մատաղիս-Թալիշ ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։

2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան 2-րդ պատերազմի օրերին մոբիլիզացվել է ՊԲ 99404 զորամաս և ցուցաբերած արիությունների համար հրամանատարության կողմից ստացել լեյտենանտի զինվորական կոչում։

Մասնակցել է Կոռնիձորի մարտերին, այնուհետև տեղափոխվել Մարտունու պաշտպանական դիրքեր, որտեղ մղված կատաղի մարտերում իր դասակի հետ միասին բազմաթիվ ռազմական հաջողություններ է գրանցել։ Ընադամենը մի քանի օրում խոցել են թշնամական 2 տանկ, 2 հրամանատարական դիտակետ, 4 պիկապ, 1 ուռալ, 1 զրահատեխնիկա, 30+ հոգանոց անձնակազմ։

2020 թ. նոյեմբերի 8-ին թշնամու ավիացիայի կողմից հրթիռակոծվել է լեյտենանտ Հայկ Խաչատրյանի հարակից դիրքը և հրամանատարն իր մարտական ընկերների հետ մեկնել է օգնության և հրթիռակոծության հերթական ալիքի զոհը դարձել[3]։

Հայկ Գարիկի Խաչատրյանի աճյունը հողին է հանձնվել Հայաստանի Արարատի մարզ Նոյակերտ գյուղում։

Պարգևներ և շքանշաններ

խմբագրել
  • 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող, պահեստաորի լեյտենանտ Հայկ Գարիկի Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով[4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կյանքս հայրենիքիս․ ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ». www.paradiplomacy.tv. 23 ԴԵԿ 2020. Արխիվացված է օրիգինալից 2021-04-18-ին. Վերցված է 2021-03-25-ին.
  2. Իգնատյան, Անուշ (14:30 | 29.04.2021). «Պատերազմական դրվագներ։ Հայկ Խաչատրյան, Բորիս Փարամազյան». www.aliqmedia.am.
  3. «Ձեզ բացակա չենք դնի. Հայկ Գարիկի Խաչատրյան». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  4. «ԳՈՅԱՄԱՐՏ 08.05.2020». www.nkrmil.am. 08.05.2020.(չաշխատող հղում)