Հայկ Գարագաշ

հայ կինոռեժիսոր, խմբագիր, արվեստների գործիչ, թարգմանիչ, գրող

Հայկ Գարագաշ (1893[1], Թավրիզ, Իրան - 1960[1], Թեհրան, Իրան), հայ մանկավարժ, խմբագիր։

Հայկ Գարագաշ
Դիմանկար
Ծնվել է1893[1]
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել է1960[1]
Մահվան վայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունԻրան
Մասնագիտությունմանկավարժ
խմբագիր

Կենսագրություն խմբագրել

Հայկ Գարագաշը ծնվել է 1896 թվականին Թավրիզում՝ հայ ուսուցիչ Արտաշես Գարագաշի ընտանիքում։ Սովորել է Թեհրանի Լուի քոլեջում։ Պաշտոնավարել է «Բանքե Շահի», «Բանքե Օթոման», «Անգլո-իրանյան նավթային ընկերությունում»։ Դասավանդել է հայկական և պարսկական դպրոցներում։ Մասնակցել է Թեհրանում հյուրախաղերով հանդես եկող Արմեն Արմենյանի, Միքայել Մանվելյանի, Սիրանույշի, Արուս Ոսկանյանի, Գրիգոր Ավետյանի և Վահրամ Փափազյանի թատերախմբերին։ Թեհրանում հիմնել է թատերական միություն։ 1927, 1929 և 1930 թվականներին նա մեծ զոհողությամբ և ջանադրությամբ հրատարակել է «Պարսկահայ տարեգիրք» մեծածավալ հատորները և 1930 թվականին հիմնել է «Վերածնունդ» շաբաթաթերթը, որը երկրորդ աշխարհամարտի ժամանակ դարձել է օրաթերթ։ 1920-1942 թվականներին եղել է «Բոբոխ» թերթի խմբագիր (1933-1936 թվականնր «Մանկական բոբոխ»[2]), 1930-1953 թվականներին՝ «Վերածնունդ» թերթի խմբագիր։ Տիրապետել է մի շարք լեզուների[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  2. Մանկական բոբոխ, Հ. Գարագաշ(չաշխատող հղում)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Հայկ Գարագաշ (1893-1960)