Հայկ Գաբրիելյան

հայ մանկավարժ

Հայկ Բագրատի Գաբրիելյան (1925, Չինչին, Հայաստան), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):

Հայկ Գաբրիելյան
Ծնվել է1925
ԾննդավայրՉինչին, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Հայկ Գաբրիելյանը ծնվել է 1925 թվականին, Շամշադինի շրջանի Չինչին գյուղում։ 1942 թվականին ավարտել է Թբիլիսիի № 72 միջնակարգ դպրոցը և աշխատանքի անցել Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցում[1]։

1943 թվականին մեկնել է ռազմաճակատ։ Հայկի մարտական ուղին սկսվել է Վյազմա քաղաքից և հասել Արևելյան Պրուսիա, Քյոնիգսբերգ։ Երեք անգամ վիրավորվել է, բայց ամեն անգամ բուժվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ։ Գերմանաֆաշիստական զորքերի դեմ կռվել է 3-րդ Բելոռուսական ռազմաճակատում, 854-րդ հրաձգային հատուկ գնդում։ 1944 թվականի ամռանը գերմանական տանկը ոչնչացնելու համար Գաբրիելյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Այդ ժամանակ էլ ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Վերջին անգամ ծանր վիրավորվել է և բուժվելուց հետո, 1945 թվականի հունիսին, վերադարձել է հայրենի գյուղը[1]։

Գաբրիելյանը ընդունվել և ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտը, երկար տարիներ եղել է դպրոցի ուսմասվար, ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում՝ իր սաներին Հոկտեմբերի լեզուն լավ սովորեցնելու համար։ Սովորողների կոմունիստական դաստիարակության և ուսուցման բնագավառում ձեռք բերած հաջողությունների համար 1976 թվականին արժանացել է «Պատվո նշան» շքանշանի։ Պարգևատրվել է նաև մեդալներով ու պատվոգրերով[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել