Հայկական ռոք ասոցիացիա
Հայկական ռոք ասոցացիա, ՀՌԱ, Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն[1]։ Ասոցիացիայի նախագահն է Վարդան Գրիգորյանը[2]։
Հայկական ռոք ասոցիացիա | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 2010 |
Ասոցիացիայի հիմնադրման նպատակը ռոքը պրոպագանդելն է ու Հայաստանում ռոք շարժումը խորացնելը[1]։
Պատմություն
խմբագրելԱսոցիացիան հիմնվել է 2010 թվականին։ Նույն թվականի դեկտեմբերի 26-ի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Հայկական ռոք ասոցացիայի հիմնադրմանը նվիրված փառատոն, որին մասնակցել են ասոցիացիայի հիմնադիր Դոգմա, Օկսենհեմ, Բամբիռ, Էմփիրեյ, Դորիանս, «Road Movie», VO.X, «EVA», «Alien Time» ռոք խմբերը։ Փառատոնին ներկա էին գտնվել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է[3]։
Անդամներ
խմբագրելԱսոցիացիայի անդամներն են մի շարք ռոք խմբեր. Dogma, Oaksenham, Bambir, Empyray, Dorians, Road Movie, «VO.X, EVA, Alien Tim[1]: