Հայկական հարցը ըստ փաստաթղթերի

Հայկական հարցը ըստ փաստաթղթերի (ֆր.՝ La Question Arménienne, A la lumière des documents), Մարսել Լեարի (Գրիգոր Զոհրապ) 1913 թվականին ֆրանսերեն հրատարակած գիրքն է, որտեղ ներկայացնում է ներկայացնում է հայկական հարցի պատմությունը։

Հայկական հարցը ըստ փաստաթղթերի
ֆր.՝ La Question Arménienne, A la lumière des documents
ՀեղինակԳրիգոր Զոհրապ
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայկական հարց
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Էջեր75
Հրատարակման վայրՓարիզ
ՀրատարակիչAugustin Challamel
Հրատարակման տարեթիվ1913
OCLC13228894
Թվային տարբերակgallica.bnf.fr կայքում (ֆր.)]

Հեղինակ խմբագրել

Մարսել Լեարը Գրիգոր Զոհրապի (1861-1915) ծածկանունն է։ Նշանավոր գրող, քազաքագետ, փաստաբան և բարեգործ։ 1908 թ. ընտրվել է թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Դաժանորեն սպանվել է 1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին։

Բովանդակություն խմբագրել

Հեղինակը ներկայացնում է հայկական հարցի պատմությունը, նրա միջազգայանացումը։ Առանձին անդրադառնում է ռուս-թուրքական պատերազմից հետո Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերին։ Երկրորդ գլխում ամփոփվում է վիճակագրական տվյալներ հայ բնակչության թվի վերաբերյալ, նրանց ընգրկվածությունը կայսրության հասարակական և տնտեսական կյանքում։ Երրորդ գլուխում նշվում է թուրքական կառավարության կողմից ռեֆորմները չիրականացնելու հիմնական տնտեսական, քաղաքական, սոցիալական և կրոնական պատճառները։ Հեղինակը գրքին կցել է նաև հայոց պատրիարքարանի կողմից 1882 թվականի և 1912 թվականի Օսմանյան կայսրությունում հայ բնակչության վիճակագրական աղյուսակները[1]։

Քաղվածքներ գրքից խմբագրել

  Օսմանյան կայսրության ողջ քաղաքական պատմությունը ութսուն տարի ի վեր արտահայտվում է մի քանի բառերով` քրիստոնյաներին բարենորոգումներ խոստանալ, բայց չիրականացնել։ Այն համոզմունքը, որ Թուրքիան ընդունել է այս չարիը քաղաքականության մեջ, ստանում է աքսիոմի տեսք։ Ավելացնենք, որ այս աքսիոմը ընդունվել է հենց իրենց թուրքերի կողմից։  
  Ազգային տեսանկյունից հայերը մեծամասնություն են կազմում թուրքերի և քրդերի համեմատ։ Թուրքական կառավարությունը, որպեսզի ընդգծի, որ հայերը փոքրամասնություն են կազմում, թուրքերին և քրդերին միավորում է, արդարացնելով, որ այս երկուսը դավանում են իսլամ։ Կրոնը ոչ մի կապ չունի ազգության հետ և թուրքական կառավարության երևակայական հաշվարկը ցանկալի չի լինի։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Marcel Léart, La Question Arménienne, A la lumière des documents Paris, 1913